Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վաշինգտոնում Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած «21-րդ դարում թուրք-ամերիկյան հարաբերությունները» խորագրով համաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ ասել է. «1915 թ. դեպքերի բազմակողմանի բացահայտումը Թուրքիան է ամենաշատը ցանկանում»:
Թուրքական Sondakika.com կայքի փոխանցմամբ՝ նա նաեւ ասել է, որ այն պնդումները, թե թուրքերը ցեղասպանություն են իրականացրել՝ սուտ են. «Մենք մաքուր ենք, մեր պատմությունը մաքուր է: Մենք հանցագործություն չենք արել, դա զրպարտություն է: Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչ է եղել դեպքերից առաջ ու հետո եւ ով է հրահրել դրանք: Մենք ցանկանում ենք՝ պարզել դա հենվելով փաստաթղթերի վրա»:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հավելել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները եւ ակնկալում է, որ հայերը նույնպես կանեն դա: «Բոլորը պետք է տրամադրեն իրենց փաստաթղթերն ու տեղեկությունները, և գիտնականներն ու պատմաբանները դրանք կուսումնասիրեն: 1915 թվականի դեպքերի բացահայտումն ամենաշատը Թուրքիան է ցանկանում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ