Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայաստանի ԿԳ նախարարը մեր երկրում ելույթ ունենում օտար լեզվով

Մարտ 25,2015 12:41

Հայաստանում անցկացված Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստում մարտի 16-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ելույթ ունեցավ անգլերեն:

Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքի  համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին»:

Նկատենք նաեւ, որ ՀՀ նախագահը նույն վեհաժողովի նիստում ելույթ ունեցավ հայերեն:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ԿԳ նախարարը խախտեց «Լեզվի մասին» օրենքը՝ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նախարարի կողմից Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում անգլերեն լեզվով հնչեցրած ելույթը հակասում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքին, քանի որ, նախարարն օգտվել է տվյալ միջազգային կազմակերպության կողմից աշխատանքային ճանաչված լեզվով խոսելու իրավունքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Karen says:

    Որպես քաղաքացի ինձ շատ լավ եմ զգում, երբ տեսնում եմ մեր պաշտոնյաներին սահուն անգլերենով կամ ռուսերենով ելույթ ունենալիս: Աշոտյանը էդ իմաստով հաստատ փայլում է, մնում է մյուս կողմերից էլ փայլի

  2. Գարիկ says:

    Ելույթին ուշադիր հետևելու դեպքում պարզ է դառնում, որ նախարարը լավ էլ անգիր է արել հնչվող տեքստը:

  3. Mayis says:

    Սույն անձը միշտ էլ ,,լոզերը,, գնացել է օտար լեզու օգտագործելու համար։ Դա սրա նմանների համար հպարտության առարկա է…

    • Hayk says:

      Դա բոլորի համար էլ հպարտություն է: Նաև քո: Ափսոս,որ դեռ չես հասկանում: Բայց ավելի ափսոս, որ լրագրողը չի հասկանում: Քաղաքակիրթ աշխարհում դա շատ ընդունված ձև է, և անտեղի դիտողությունների կարիք չկա:…… Լրագրության համար էլ շատ օրենքներ կան, որոնք անխափան պահպանելու դեպքում, «Առավոտ»-ը վաղուց պետք է արգելված լիներ: Համաձայն չեք, տ. Իսրայելյան?

  4. Կարինե says:

    Եզակի խելքի տեր մարդ է, որ լսում եմ, հավեսս գալիս է

  5. gohar says:

    Նօրից քարկօցեք, նօրից մի վատ բան գտեք լավի մեյ անգամ․Այ մառդիկ , մի քիչ քախաքակիռթ դառզեք․ Վատ ե՞ վօր կիրթ, բանիմաց կրթ․ նախարար ւնենք՞

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031