Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում բրուցելոզի մասին. Խումբը եղել է սպանդանոցում՝ ծանոթացել մորթի պայմաններին

Մարտ 25,2015 11:49

Մարտի 13-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Կապան քաղաքի բժշկական կենտրոնում թվով 15 քաղաքացի բուժվում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ և, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով, ՀԿ աշխատանքային խումբը Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու՝ ինչն է հանդիսացել վարակի պատճառ, ինչ աշխատանքներ են իրականացվել պատկան մարմինների կողմից, ինչու խնդիրը չի բարձրաձայնվել:

Աշխատանքային խումբն ինչպես հանդիպել է հիվանդներին, խոսել բժշկի հետ, պարզել, որ բոլորը հանդիսանում են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ, այնպես էլ պարզել, որ նշյալ սպանդանոցում աշխատել է թվով 47 աշխատակից, որոնցից այդ պահին հետազոտվել էին միայն 18-ը, այն էլ բժշկի հորդորով՝ ինքնակամ ներկայանալով հիվանդանոց: Խումբը եղել է սպանդանոցում՝ ծանոթացել մորթի պայմաններին, ինչպես նաև տնտեսություններում, որտեղ իրականացվել են վակցինացման աշխատանքներ և պարզել, որ որոշ դեպքերում անհնար է տարբերակել վակցինացված կենդանուն չվակցինացվածից:

Ձեռք բերելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ աշխատանքային խումբը վերադարձել և աշխատանքները շարունակել է Երևանում:

Ցավոք, մտահոգող ոչ բոլոր հարցերի պատասխանները կարող էին պարզվել ՀԿ կողմից, մասնավորապես, թե ինչու խնդրի մասին չի բարձրաձայնվել պատկան մարմինների կողմից, ինչի պատասխանը, ի դեպ, մինչ օրս չի տրվել: Իսկ հիմնական հարցի պատասխանը, թե ի վերջո ինչն էր հանդիսացել վարակի պատճառ, կարող ենք տալ միայն վարկածի տեսքով, որի հերքումը կամ հիմնավորումը հնարավոր է միայն պատկան մարմինների համապատասխան ուսումնասիրություններից հետո: Փաստաթղթային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քանզի մորթն իրականացվել է սանիտարական պայմաններում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, խնդիրն առաջացել է ուղեկցող փաստաթղթերի տրամադրման փուլում, իսկ մորթի նպատակով կենդանիները տեղափոխվել են տարբեր մարզերից և դժվար է պնդել, թե որ խմբաքանակում է եղել խնդիրը, սակայն  վերջին 3 ամիսների ընթացքում իրականացվել է թվով 10.219 գլուխ մանր եղջերավոր կենդանու մորթ, որից 6032-ը՝մոտ 60 տոկոսը, եղել է Սյունիքի մարզից, որտեղ իրականացված վակցինացման աշխատանքներից հետո դժվարությամբ կամ անհնար է տարբերակել հիվանդ կենդանուն վակցինացված կենդանուց:

Պատկան մարմինների կողմից մինչ օրս չկա նաև հայտարարություն՝ արդյոք, ի վերջո հետազոտվել են սպանդանոցի մյուս աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, նոր հիվանդներ են հայտնաբերվել են, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031