Լրագրողի հարցին, թե գուցե արժե՞, որ Սերժ Սարգսյանը մի անգամ մի քիչ կոշտ խոսեր Ռուսաստանի հետ, հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը պատասխանել է. «Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս։ Կլնի՞, չի լինի, չէ՞»
«ՉԻ» – Գեներալ Սեյրանը շիտակ մարդ է ու հստակ ներկայացրել է իր պատկերացումները Սարգսյան-Պուտին հարաբերությունների մասին։ Ընդ որում՝ լավ իմանալով նաեւ լրագրողներ- պատգամավորներ հարաբերությունները։ Հատկապես հանրապետական պատգամավորներն, ինչպես հայտնի է, շատ սիրալիր են իրենց հետ «կոշտ խոսել» փորձող լրագրողների նկատմամբ եւ ժամանակ առ ժամանակ խիստ դիվանագիտական ձեւակերպումներ են օգտագործում՝ «կտամ չանեդ կջարդեմ», «դավայ ըլար ստուց» եւ այլն։
Այնպես որ՝ Սեյրան Սարոյանը ճիշտ է անում, որ իր կուսակցության առաջնորդին անուղղակիորեն հորդորում է կոշտ չխոսել Պուտինի հետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում