«Վիտամին» հումորային ակումբի անդամ Վաչեն (Վաչե Թովմասյան) այն համոզման է, որ հայերս, ի տարբերություն այլ ազգերի, չենք սիրում սեւ հումոր, մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք։
– Անմիջական շփման մեջ լինելով հայ հանդիսատեսի հետ՝ նրանց արձագանքներից պետք է որ կռահած լինեք՝ որ թեմաներով հումորն է մարդկանց համար ընդունելի եւ որը՝ ոչ։ Առհասարակ, ո՞ր թեմաներն են ամենապահանջվածը։
– Քանի որ հումորն ունի սուբյեկտիվիզմի մեծ տարր, հնարավոր չէ անել կամ ասել մի բան, որը ծիծաղելի կլինի անխտիր բոլորի համար։ Լավագույն դեպքում կարող ես ձգտել անել հնարավորինս շատ մարդկանց գրավող հումոր։ Ես կարող եմ ասել, թե ինչը ծիծաղելի չէ հայ հանդիսատեսի համար։ Հայերս, ի տարբերություն, օրինակ, ռուսների, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք։ Մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն՝ սեքսուալ թեմաներով համարձակ հումորները, սա արդեն մենթալիտետի խնդիր է, եւ, գուցե, լավ է, որ դա կա։ Մենք, իհարկե, մեզ թույլ ենք տալիս անել սեքսին առնչվող թեմաներով փոքրիկ հումորիկներ, բայց կա մի սահման, որը չենք անցնում։
– Իսկ ինչո՞ւ է «Վիտամին»-ում բացակայում քաղաքական հումորը։
– Առաջին հերթին հենց մենք չենք ուզում, որ այն լինի։ Առանց այն էլ այսօր ամեն քայլափոխի խոսում են քաղաքականությունից, իսկ մենք փորձում ենք անել հնարավորը, որ մարդիկ «անջատվեն» այդ իրականությունից, ոչ թե մեկ անգամ ևս ընկղմվեն քաղաքական հորձանուտում:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում