Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ՀՀ առաջին նախագահը շարունակում պնդել անհաջողության մատնված իր քաղաքականության իրավացիությունը. «Ժողովուրդ»

Մարտ 25,2015 11:20

Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը նոր չէ, եւ այն դեռեւս տարիներ առաջ է ցույց տվել իր սնանկությունը, ի վերջո, չնայած ՀՀ նախկին նախագահի եւ նրա վարչակազմի՝ Թուրքիային արված բոլոր ռեւերանսներին, հայ-թուրքական սահմանն այդպես էլ չբացվեց, եւ այսօր՝ Ցեղասպանռւթյան 100-րդ տարելիցին, նման նվաստացուցիչ քաղաքական առեւտրի առաջարկը վստահաբար ավելի արդյունավետ չի լինելու, քան 20 տարի առաջ։ Անգամ եթե Տեր-Պետրոսյանն իր ուղերձով առաջարկում է դեռ մի բան էլ խնդրել ԵՄ երկրների կառավարություններին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդիտեն որպես նախապայման Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Էլ չասած հայ-թուրքական արձանագրությունների ռեանիմացիայի եւ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հարցի լուծումը փոխկապակցելու մասին ուղերձում տեղ գտած ամրագրումների մասին։ Մի բան, որը հանդիսանում է Թուրքիայի՝ տարածաշրջանային արտաքին քաղաքականության «հիմնաքարը», եւ որը, փաստորեն, Տեր-Պետրոսյանը բառացիորեն կրկնում է։

Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է ՀՀ առաջին նախագահը նման համառությամբ շարունակում պնդել արդեն մեկ անգամ անհաջողության մատնված իր քաղաքականության իրավացիությունը՝ վտանգելով ՀՀ հիմնադիր նախագահի իր հեղինակությունից մնացած արդեն վերջին փշուրները։ Եթե այդպիսով նա ուզում է մնալ քաղաքական թատերաբեմում որպես գործող անձ, ապա նա ընտրել է ՀՀ հիմնադիր նախագահին ամենեւին ոչ վայել դերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031