Կառավարությունն ու քաղաքապետարանը, ձեռք ձեռքի տված, Երեւանի կենտրոնական հատվածներից մեկն ուղիղ վաճառելու են Սանկտ Պետերբուրգի վարչակազմին՝ հյուրանոց կառուցելու նպատակով։ Խոսքն Աբովյան փողոցի առանցքով, դեպի հյուսիս՝ Աբովյան պուրակին հարող մոտ 0.83 հա հողատարածքի մասին է։ ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 19-ի «Գույք նվիրելու մասին» որոշման 1-ին կետի համաձայն, Երեւանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Աբովյան պուրակ (ներքին ՕԿՋ) հասցեի շուրջ 1.7 հա հողամասում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող 909.4 քմ մակերեսով ջրամբարը եւ 164.3 քմ օժանդակ շինությունները նվիրվել են Երեւանի քաղաքային համայնքին։
Ապա 0,83 հա հողամասն օտարվելու որոշում է կայացվել։ Տարածքում գտնվող շինությունների սեփականատերերը տագնապած են, չգիտեն իրենց գլխին գալիքը, նոր բիզնես ծրագրի շրջանակում ինչպես է իրացնելու քաղաքապետարանը տարածքում գտնվող անշարժ գույքը։
Երեկ քաղաքապետարանի լրատվության պատասխանատու Արթուր Գեւորգյանը վստահեցրել է, որ նախանշված հատվածում չկան շենքեր, բացի ջրամբարից, որի տեղում պիտի կառուցվի հյուրանոցը, եւ քաղաքացիներն անհանգստանալու պատճառ չունեն:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում