Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանն իրոք բացառիկ անհատականություն էր

Մարտ 25,2015 11:15
Andranik Margaryan

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Յուրաքանչյուր տարի այս օրը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն են այցելում ներկա եւ նախկին պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու շարքային քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Ով թեկուզ մեկ անգամ շփվել, զրուցել է նրա հետ՝ այլեւս երբեք չի մոռացել նրան… Անդրանիկ Մարգարյանն իրոք բացառիկ անհատականություն էր՝ մարդկային իր բնավորության գրեթե բոլոր դրսեւորումներով: Բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել աշխատել նրա հետ, կվկայեն, որ որքան էլ խիստ ու պահանջկոտ էր աշխատանքին վերաբերող հարցերում, նույնքան նրբանկատ, ներող ու հանդուրժող էր միջանձնային հարաբերություններում: Անցած ութ տարիների ընթացքում մեր երկրի կյանքում բազմաթիվ իրավիճակներ եղան, երբ էլի ու կրկին զգացինք նրա պակասը, նրա մեծահոգի հանդուրժողականության, ծայրահեղությունները հարթելու աներեւակայելի կարողության, անգամ ամենալարված իրավիճակներում նրա սթափ, հավասարակշիռ որոշումների կարիքը: Ու թերեւս հենց սա է պատճառը, որ մենք անվերջ մեզանում փնտրում ենք գոնե մասամբ նրան փոխարինողին… Կգտնե՞նք արդյոք… Դժվար է ասել:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031