Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիները Երեւանում իրենց լավ են զգում. «Հայկական ժամանակ»

Մարտ 25,2015 10:55

Երեւանում Իրանական «Իսպահան» ռեստորան-բարի մենեջեր Բեբեքը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի, չնայած մտավախությանը, նախորդ տարվանից ոչ պակաս հայրենակիցների է ընդունել։ Նրա աչքաչափով, այս տարի ակտիվությունը, թեկուզ եւ աննշան տարբերությամբ, բայց ավելի մեծ է։ Իրանցիները դժգոհ չեն Հայաստանից, հայերի ընդունելությունից, կամ՝ դժգոհությունները չնչին են։ Բեհզան Ալիփուրը Թեհրանից Երեւան է ժամանել իր մեքենայով, երկու ընկերների հետ։ Նա այստեղ առաջին անգամ է։ Նախորդ մի քանի տարիներին նրանք ընկերներով Նովրուզը նշել են Թուրքիայում կամ Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայում։

Ի տարբերություն Երեւանի, այնտեղ իրենց օտար են զգացել։ «Այստեղ գերազանց է։ Հայերը լավ մարդիկ են, մեզ հետ յոլա են գնում։ Ոչ մի տեղ մեզ այնպես լավ չեն ընդունել, ինչպես Հայաստանում։ Այստեղ ինձ օտարերկրացի չեմ զգում։ Սպասարկումը՝ գների եւ որակի առումով, վատը չէ, բայց որոշ տեղերում, քանի որ տեսնում են զբոսաշրջիկներ ենք, գին են «կրակում»»,- պատմեց զբոսաշրջիկը։ Բեհզան Ալիփուրն անարդար է համարում, որ տաքսիները Մոնումենտ-Հանրապետության հրապարակ եւ Օպերա-Հանրապետության հրապարակ երթուղիների համար միեւնույն 1000 դրամն են գանձում, չնայած՝ Օպերայից Հրապարակ 2 կիլոմետր էլ չկա, եւ այս դեպքում պետք է գործեն «մինիմալի» սկզբունքները։ Դա էլ չի խանգարում, սակայն, որ Բեհզանն ու իր ընկերներն իրենց լավ զգան։ «Իրանում ալկոհոլը, ակումբներ գնալը արգելված է, իսկ Հայաստանն ազատ երկիր է։

Բայց ի տարբերություն, ես տեսնում եմ, որ մարդիկ ձեզ մոտ աշխատանք չունեն, մարդկանց վիճակը լավ չէ, իսկ Իրանում հակառակն է»,- ասաց իմ զրուցակիցը։ Բեհզանի ընկերները, ընդհանուր առմամբ, Հայաստանում կանցկացնեն 10 օր եւ այդ ընթացքում, ըստ իրենց նախնական հաշվարկների, կծախսեն 700-ից 800 ԱՄՆ դոլար։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031