Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում իրականացված դիվերսիայի հետեւանքով վիրավորված եւ Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողներ Էդգար Մարտիրոսյանի եւ սպա Սարգիս Գաբրիելյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Զինծառայողների մոտ առկա է դրական դինամիկա։ Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցի, ասաց ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Նա նկատեց, որ հնարավոր է այսօր զինծառայողներին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն հիվանդասենյակ։ Նշենք, որ զինծառայողներից սպա Սարգիս Գաբրիելյանը ունի վերին աջ վերջույթի երկրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բեկորային բազմաթիվ վիրավորումներ։ Իսկ մյուս զինծառայող Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում ունի՝ հաստ եւ բարակ աղիների վնասումով։
Հոսպիտալի պետը, անդրադառնալով ղիվերսիայի հետեւանքով վիրավորված մյուս երկու զինծառայողներին, որոնց ծանր վիճակի պատճառով հնարավոր չի եղել ԼՂՀ-ից Երեւան տեղափոխել, ասաց, որ նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, որեւէ դրական առաջընթաց չկա։ Զինծառայողներից մեկի՝ Սամվել Հակոբյանի մոտ գլխի գանգուղեղային հրազենային վիրավորում է, մյուսի մոտ՝ գնդացրային տրավմատիկ ամպուտացիա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում