Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք կարող եք հասնել ձեր նպատակներին

Մարտ 25,2015 12:00

Մարդը տարիներով ապրում է, հետո հասկանում, որ ժամանակը ճիշտ չի օգտագործել եւ դեռ կյանքում իր ուրույն տեղը չունի: Չունի որեւէ նպատակ, որին հասնելու համար քայլեր ձեռնարկի: Նման մտքեր ունեցողներին հոգեբաններն առաջարկում են հետեւել մի քանի խորհրդի, որից հետո ձեր կյանքը կարժեւորվի: Լifehack.org-ը նշում է, որ նման դեպքում պետք է մարդ հիշի իր մանկության տարիները, թե ինչով է հաճույքով զբաղվել: Երեխաները միշտ նախասիրություններ ունեն ինչ-որ բանի շուրջ, որը թողնում են, երբ զգում են հասարակության ճնշում կամ նախընտրությունը փոխում են` առաջնությունը տալով, ըստ իրենց, ավելի լուրջ զբաղմունքի:

Հիմա կարող եք հիշել ձեր մանկության տարիների նախասիրությունները, արդյոք հիմա դրանցով զբաղվո՞ւմ եք, թե` ոչ եւ եթե չեք զբաղվում, ապա ինչո՞ւ: Մտածեք նաեւ այն մասին, թե մանկության տարիների նախասիրություններն արդյոք նույն հետաքրքրությո՞ւնն են առաջացնում ձեզ մոտ, ինչպես առաջ էր: Շարունակեք ինքներդ ձեզ հարցեր տալ, օրինակ` ինչո՞վ կզբաղվեք ազատ ժամանակ, կամ՝ եթե չաշխատեք եւ տանն էլ չկարողանաք մնալ` ինչո՞վ հաճույքով կզբաղվեիք:

Երեկոյան` աշխատանքից հետո, հանգստյան օրերին ուզում եք թուլանալ եւ հանգստանալ, բայց լինում է, որ այն փորձում եք արդյունավետ օգտագործել: Մասնագետները խորհուրդ են տալիս մտածել եւ գրառում անել առաջիկա հանգստյան օրերի ծրագրի մասին, որը ձգտեք իրականացնել: Պետք է հիշել նաեւ, թե ինչ զբաղմունք ունեք, որի միջոցով դուք մոռանում եք շրջակայքում կատարվող իրադարձությունների մասին: Մարդ երբ աշխատում է ինչ-որ կարեւոր բանի շուրջ, որը իրեն իրոք դուր է գալիս, նա կորցնում է ժամանակի զգացողությունը եւ ժամանակ առ ժամանակ մոռանում է նաեւ ուտելու մասին` մինչեւ գործի ավարտը: Հիշեք, թե երբ է այդպիսի բան տեղի ունեցել ձեզ հետ վերջին անգամ:

Հոգեբանները խորհուրդ են տալիս ուսումնասիրել այն ամենը, ինչի մասին ձեզ դուր է գալիս իմանալ: Հավանաբար, դուք սիրում եք կարդալ խոհանոցի, բիզնեսի, ձկնորսության մասին, բայց եթե դուք վստահ չեք, որ իրոք ձեզ որեւէ նորություն հետաքրքիր է` մի հուսահատվեք, գուցե ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե իրականում ինչից եք հաճույք ստանում:

Կարող եք մտաբերել ձեր մտերիմ մարդկանց հետ զրույցները, քանի որ երբ մենք գտնվում ենք մտերիմ մարդկանց շրջապատում, ապա խոսում ենք այն թեմաներից, որը մեզ հաճելի է: Հաճախ հենց դրա տակ է թաքնվում մեր կյանքի նպատակը, ասում են մասնագետները: Հաճախ մեր ընկերները դիմում են մեզ խորհրդի համար. այստեղ եւս պետք է ուշադրություն դարձնել մեզ ուղղված հարցերին, քանի որ մասնագետներն ասում են, որ հենց այդ հարցերում են մեզ համարում գիտակ, որի մասին մենք չենք էլ կռահել:
Շարունակելով ձեր կյանքի նպատակի մասին մտածել` հիշեք՝ երբ եք նայել այն ցուցակը, որը նախատեսել եք անել ձեր կյանքի ընթացքում եւ եթե այդպիսի ցուցակ չունեք, ապա անպայման կազմեք, որը կօգնի հասկանալ, թե դուք իրոք ուզո՞ւմ եք եւ ինչքանո՞վ եք մոտ ձեր նպատակին: Մտածեք նաեւ այն մասին, որ եթե դուք իմանայիք կհասնեք հաջողության` ինչով կզբաղվեիք:

Շատերը չեն իրականացնում իրենց երազանքները՝ վախենալով անհաջողություններից: Հոգեբանները խորհուրդ են տալիս` փորձել դրանց մասին մտածել լավատեսորեն: Երբ մտածեք, թե ոչինչ չի ստացվի ձեզ մոտ, մտածեք նաեւ ինչ միջոցներով կհասնեք ձեր նպատակներին: Ունեցեք ամեն շաբաթվա ձեր նպատակը, որն ավելի կմոտեցնի ձեր երազանքներին եւ հիշեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031