Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվել դեմքի կնճիռներից՝ առանց տարատեսակ քսուքների

Մարտ 25,2015 11:30

Հազիվ նշմարելի կնճիռները՝ ճակատին, քթին եւ աչքերի շուրջ, երբեմն ի հայտ են գալիս նույնիսկ դեռատի աղջիկների մոտ: Դիմաշարժային կնճիռներն առաջանում են մկանների հաճախակի կծկումների պատճառով` մաշկը կոշտանում է, կնճիռները խորանում եւ արդյունքում փոխվում է նույնիսկ դեմքի ձեւը: Տարբեր զգացմունքների բուռն ու հաճախակի արտահայտումը` ծիծաղ, լաց, զարմանք, եւս նպաստում են կնճիռների առաջացմանը:
Պետք է մոռանալ վնասակար սովորույթները` ճակատն անընդհատ կնճռոտելը, հոնքերը կիտելը եւ դեմքն անընդհատ խոժոռելը, շրթունքները սեղմելը, աչքերը կկոցելը, կզակը պարանոցին սեղմելը եւ այլն:

Ծխող մարդկանց` հրաժարվել ծխելուց: Փաստ է, որ նիկոտինը մաշկի վրա վատ է ազդում, բայց ծուխը ներս քաշելով՝ բերանի շուրջ առաջանում են կնճիռներ: Մոռացեք նաեւ դժգոհել սեփական անձից եւ կյանքից: Կնճիռները ճառագայթաձեւ դրսեւորվում են շրթունքների եւ կկոցած աչքերի շուրջը: Ուշադիր լինելով ձեր դիմախաղի եւ վատ սովորույթների նկատմամբ՝ ավելի շուտ կձերբազատվեք կնճիռներից, քան տարատեսակ քսուքներ օգտագործելով: Ինչքան էլ դուք հարթեցնեք ձեր դեմքը, բայց «հավատարիմ» մնաք հին սովորույթներին, ապա կնճիռները միշտ կուղեկցեն ձեզ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031