Լրահոս
Օրվա լրահոսը

Լարա Ահարոնյան. «Էթնոնացիոնալիզմը հայր իշխանության արդյունքն է». (Տեսանյութ)

Մարտ 24,2015 22:40

«Սովետական Միության ազգերը դասակարգվում էին մի շարք մոտեցումներով, այդ թվում՝ բնիկ լինելու հանգամանքով»,- մարտի 24-ին «Շփման գիծ» հանրային քննարկման ընթացքում ասաց ազգագրագետ Լուսինե Խառատյանը: Քննարկման թեման էր «Էթնոնացիոնալիզմ եւ կոնֆլիկտ»:

IMG_8299

Ըստ նրա՝ Սովետական Միության տերմինաբանությունը առ այսօր շարունակում է որոշ մարդկանց բառապաշարի մի մասն է կազմում. «Երկու տարի առաջ, ես բոլորովին այլ ծրագրով գտնվում է Ղրղզստանում, սովորական դիրսկուրսում ամենաքննարկվող տերմինը դա էր, թե ով է բնիկը, ով է եկվորը, բնիկն ինչ իրավունքներ ունի: Այսինքն՝ առ այսօր շատ մարդկանց կյանքում այդ ամբողջ տերմինաբանությունը շարունակում է կարեւոր եւ ակտիվ դեր խաղալ նաեւ ղարաբաղյան կոնֆլիկտի կոնտեքստում»:

Հասարակական գործիչ Լարա Ահարոնյանը ասաց, որ կարծում է՝ էթնոնացիոնալիզմը հայր իշխանության արդյունքն է. «Այստեղ սպիտակ տղամարդիկ են, որոնք իշխանության հայրերն են, նրանք պատերազմում են, որովհետեւ ուզում են իշխանությունը պահել: Էթնոնացիոնալիզմը կարեւոր եւ աշխատող գործիք է, որ իրենք կարողանան դա անել: Դա նույն ձեւով է արվում թե՛ արտաքին, թե՛ ներքին կոնֆլիկտների մեջ, այսինքն՝ ընտանեկան, սոցիալական կյանքի մեջ նույն ձեւակերպումներն են»:

Hrant

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտը քաղաքական է եւ լուծվելու է քաղաքական քայլերով եւ փոփոխություններով, որովհետեւ ցանկացած կոնֆլիկտ այդպես է լուծվում. «Որ ասում են՝ որոշակի գաղափարախոսությամբ են դաստիարակվում, նրանք էլ են մարդ, չէ՛: Եթե մենք մարքսիստական դասական մոտեցմամբ մոտենանք, դա ընդամենը վերնախավն է»:

Մանրամասները՝ տեսանյութում


Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031