ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 22:00-ի դրությամբ, Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ճանապարհաշինարարները վերացրել են:
Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն