Լրահոս
Օրվա լրահոսը

«Շփման գիծ». Պատմաբանը կարծում է «Էթնոնացիոնալիզմ եւ կոնֆլիկտ» թեման չեզոք չէ (Տեսանյութ) 

Մարտ 24,2015 21:50

Եվրասիա համագործակցության հիմնադրամը մարտի 24-ին մեկնարկեց «Շփման գիծ» հանրային քննարկումները: Մարտի 24-ին հանրային քննարկմանը մասնակցում էին պատմաբաններ Միքայել Զոլյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, ազգագրագետ Լուսինե Խառատյանը եւ հասարակական գործիչ Լարա Ահարոնյանը: Հանրային քննարկման թեման էր «Էթնոնացիոնալիզմ եւ կոնֆլիկտ»: Հանրային քննարկումներ կլինեն նաեւ մարտի 25-ին եւ 26-ին:

Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց, որ խնդիր է տեսնում թեմայի անվան մեջ, քանի որ այն չեզոք չէ: Ըստ նրա՝ աշխարհում տեղի ունեցած բոլոր պատերազմների եւ բոլոր կոնֆլիկտների մեջ մարդիկ չեն փորձում առանձնացնել էթնիկ տարրը. «Մենք կարող ենք վերցնել Առաջին համաշխարհային պատերազմը եւ անգլո-գերմանական պատերազմը վերլուծել իբրեւ կոնֆլիկտ: Ինչո՞ւ մենք դա չենք անում: Կարծում եմ՝ այստեղ իրականում գաղութատիրական ենթատեքստ կա, այսինքն՝ կա սպիտակ մարդկանց կոնֆլիկտներ, դրանք էթնիկ չեն, դրանք նկարագրվում են որպես քաղաքական, տնտեսական շահերի բախումներ»:

-Տեր-Աբրահամյան

Միքայել Զոլյանն ասաց, որ համաձայն է պարոն Տեր-Աբրահամյանի կարծիքին, թե դա իրականում գաղութական ենթատեքստ ունի, բայց ըստ նրա՝ առկա է նաեւ օբյեկտիվ, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտը պատկանում է այն կոնֆլիկտների շարքին, որոնք առաջանում են այն դեպքում, երբ փլուզվում է բազմազգ կայսրությունը եւ նրա տեղում առաջանում են ազգային պետություններ. «Կարծում եմ՝ էթնիկ բառից լրիվ հրաժարվելը ճիշտ չէ, համաձայն եմ, որ կարծրատիպերը պետք է մի կողմ դնել»:

Մանրամասները՝  տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031