ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 19:30 – 20:00-ի սահմաններում, Իջևան – Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: 100 խմ ծավալով ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:
Այս պահին ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն