Լրահոս
Օրվա լրահոսը

Զեքի Սարոջան Էջմիածնում կնքվել ու Արմենակ անունն է ստացել

Մարտ 24,2015 21:22

«Հրանտ Դինքի սպանությունը Դերսիմ քաղաքում ապրող շատ հայերի քաջություն տվեց բարձրաձայնել իրենց հայկական արմատների մասին»,- մեզ հետ զրույցում պատմեց ծագումով հայ Զեքի Սարոջան:

Նրա թե մայրը, թե հայրը հայեր են, բայց թրքացած: Նրա պատմելով, Հրանտ Դինքի մահից հետո, երբ Թուրքիայում ապրող շատ հայեր վախեցան բարձրաձայնել իրենց հայկական արմատների մասին ու նույնիսկ հեռացան Թուրքիայից, Դերսիմի շատ ծպտյալ հայեր սկսեցին ինքնաբացահայտվել. «Կես տարի առաջ եկա Հայաստան ու Էջմիածնում կնքվեցի, ստացա Արմենակ անունը: Արմենակը հեղափոխական էր Թուրքիայում, բանվորական գյուղական ազատագրական բանակի ղեկավարներից էր, ում Թուրքիայի իշխանությունները սպանեցին:

Մայրս էլ հայրս էլ հայեր են: Հորս պապիկը Դերսիմում կտորեղեն վաճառող էր, հայտնի, հարուստ ու ճանաչված աղա էր: Հորս պապիկի մահից հետո թուրքերը սկսել են հայկական ջարդերը, հորս տատիկն իր երեք որդիներով որբ է մնում եւ ջարդերի ժամանակ իր ամուսնու գործընկեր մի այլ հարուստ թուրք աղա իր տանը թաքցնում է նրանց: Թուրքերը իմացել են, թե որ ընտանիքում են պահվում եւ պահանջել են նրանց հանձնել, բայց այդ թուրք աղան պայքարել է ու չի հանձնել հորս տատիկին իր երեք որդիների հետ: Այդպես նրանք փրկվել են: Ոչ հայրս, ոչ էլ մայրս ոչինչ չեն հիշում ցեղասպանությունից, մայրս միայն պատմում է,որ իր քեռին հազիվ է փրկվել»:

Զեքի Սարոջայի հայկական ազգանունը Կարիբյան է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031