Սկանդալը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ մարտի սկզբին 11 մարզիկների արտահերթ դոպինգ թեստավորումը դրական արդյունք է տվել: Արգելված պրեպարատ` «Ստանոզոլոլ», օգտագործած մարզիկներին եւ մարզուհիներին սպասվում է չորս տարվա որակազրկում, գլխավոր մարզիչը կարող է հեռացվել երկու տարով, իսկ ֆեդերացիայի նկատմամբ կարող է կիրառվել $ 1 միլիոն դրամական տուգանք: Իրենք՝ մարզիկները, դադարեցրել են նախապատրաստությունը միջազգային մեկնարկներին եւ տուն գնացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ steroidsone.eu-ի