Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարզվում է Բերձորի ծեծի առթիվ քրեական գործ չի էլ հարուցվել

Մարտ 24,2015 18:28

«Գործ չի էլ հարուցվել, ամբողջ խնդիրը հենց դա է»,-Aravot.am-ի հարցին՝ ի վերջո քննությունն ի՞նչ ցույց տվեց Բերձորի դեպքերի առիթով, պատասխանատվության ենթարկվողներ կա՞ն, թե՞ գործը այդպես էլ փակվեց, այսպես պատասխանեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցները ՀՀ և ԼՂՀ սահմանի Բերձորի հատվածում ծեծի էին ենթարկվել: Նշենք, որ այս առիթով ընդամենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի արդյունքում Արցախի ոստիկանության որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվեցին, ստացան խիստ նկատողություն:

Գարեգին Չուգասզյանը մեզ հետ զրույցում պնդեց, թե այդպես էլ որևէ քննություն չի կատարվել, ու թեև Հիմնադիր խորհրդարանի անդամները չեն դիմել իրավապահ մարմիններին, բայց դա պետության պոզիտիվ պարտականությունն էր: Նա մանրամասնեց. «Պետության պարտականությունն էր իր քաղաքացիների հանդեպ կատարված դեպքերի կապակցությամբ քրեական գործ հարուցել, քանի որ ՀՀ տարածքում հիվանդանոցներ են դիմել, ոստիկանական մարմիններն այդ ամենը գրանցել են, որ ՀՀ և ԼՂՀ սահմանին նման դեպքեր են տեղի ունեցել, լրագրողական բազում հաղորդագրություններ են եղել, բայց դրանից հետո ոչ մի գործ չի հարուցվել: Այնինչ դա պետության պոզիտիվ պարտականությունն էր»:

Պարոն Զուգասզյանը հայտնեց, որ իրենք ժամանակ էին թողել իշխանություններին, որպեսզի իրենց իրական դեմքը ցույց տային, ինչը և արեցին: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ եզրակացության հանգեցին, պարոն Զուգասզյանը պատասխանեց. «Մեր դատաիրավական համակարգը ընդամենը սպասարկում է երկրի իշխանությունը բռնազավթած վարչախմբին: Իրենք ինքնուրույն չեն և իրենց պարտականությունները չեն կատարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031