ԷկոԼուրի «Ահազանգ Մեծ Այրումից. ծանր տեխնիկան քանդում է համայնքին պատկանող արոտավայր-բլուրը» նյութի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը իրականացրել է ստուգայց ահազանգում նշված տարածքում:
Արդյունքում գործողությունը դադարեցված է, և ծանր տեխնիկան տարածքից հեռացված: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը: Նա ասաց, որ այժմ Ախթալայի ԼՀԿ-ում իրականացվում են լայնածավալ ստուգումներ, որոնց արդյունքների մասին նախարարությունը կտեղեկացնի ստուգումների ավարտից հետո:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում