Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը դատապարտող ևս մի եվրոպական կառույց

Մարտ 24,2015 18:11

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է ազդարարում այդ մեծագույն ոճրի միջազգային ճանաչման գործում։ Միջազգային կառույցները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ իրենց խոնարհումը հայտնելով նահատակված հայորդիներին և կոտորածներից փրկված ու վերապրած հերոսներին։ Վերջին օրերին դատապարտող բանաձևեր ընդունեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, Եվրանեսթը։ Միջազգային հանրությունն աջակցում է հայ ժողովրդի պայքարին, որը տարիներ շարունակ հետևողականորեն տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, պատմական արդարության հաստատման համար:

Երեկ միջազգային կառույցներին միացավ նաև մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը՝ DEMYC-ը, որի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքով հայերի ունեզրկումը՝ ապահովելով հայ ժողովրդի իրավունքի վերականգնումը։

Նշեմ, որ DEMYC-ի ներկայացուցիչները ապրիլի 23-26-ը լինելու են նաև Երևանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը։

Եվրոպացի պատվիրակները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և այդ հավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։

Տեղեկացնեմ, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, և ՀՀԿ ներկայացուցիչը 2015թ. հունվարից զբաղեցնում է DRMYC-ի փոխնախագահի պաշտոնը։ Միջազգային տարբեր հարթակներում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացները հայկական կողմի հետևողական աշխատանքների արդյունք են, որոնք շարունակական բնույթ են կրում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031