Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում մեկնարկած ազատ ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում գերազանց է մեկնարկել հայաստանցի 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:
Հայ ըմբիշը պարտության է մատնել լեհ Կամիլ Ռիբիցկուն, հունգարացի Միհալի Նագիին, բուլղարացի Իսմայիլ Ենգինին ու մտել եզրափակիչ, որտեղ այսօր երեկոյան այս տարիքային խմբում Եվրոպայի առաջին չեմպիոնի կոճումը վիճարկելու է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Էրբոցոնաշվիլիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ