Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Արդյոք 21-րդ դարում իրավունք ունի՞ վայր ընկնել վերելակ» (տեսանյութ)

Մարտ 24,2015 17:15

«Փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին մեր երկրում: Բոլորը կանգ առան մի պահ հարցի առաջ՝ այլեւս ի՞նչ ենք շարունակելու: Հանրությունը հայտնվեց մի տեսակ ապատիայի մեջ: Ես այսօր հարցադրմամբ եմ այստեղ հայտնվել՝ արդյո՞ք փետրվարից հետո երկրում 40 տոկոսի հասնող աղքատությունը վերացավ, ճգնաժամային մակարդակի արտագաղթը դադարեց, հուսալքությունը, ապօրինություններն ու բառադիությունը պետական կառավարման համակարգում այլեւս չկա, արդյոք ՀՀ-ում բոլոր խնդիրները այլեւս լուծվա՞ծ են: Վստահ եմ, որ՝ ոչ: Այս պահից սկսած՝ խնդիր ունենք վերաիմաստավորվելու մեկ ուղղությամբ: Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել ամբողջ երկիրը, որովհետեւ մի վերելակ աշխատացնելու խնդիր ունենք»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Տիգրան Ուրիխանյանը՝ ասելով, որ արդյո՞ք 21-րդ դարում իրավունք ունի վայր ընկնել վերելակ, ինչ է թե մեկը մի քանի կոպեկ խնայելու համար չի բարեհաճում կանոնակարգին համապատասխան ծառայություններ մատուցել:

Նա նշեց, որ վերաիմաստավորվելու ժամանակը սպառվել է, եւ հանրությունը ստեղծելու է այնպիսի շարժումներ, որոնց առաջը չեն կարողանալու առնել. «Ուզում եմ բոլորը սթափվեն: ՀՀ-ում դեռ ամեն ինչ առջեւում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031