Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, թե Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներին Անմոռուկներ են բաժանվել ու դրանց դիմաց յուրաքանչյուրից 500-ական դրամներ հավաքել:
Այս առիթով Բժշկական համալսարանի լրատվության պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը Aravot.am-ին ասաց, որ բուհի ներսում դժվար թե նման բան կազմակերպված լինի. «Ուսխորհրդից էլ հետաքրքրվեցի, նման բան չկա, գուցե դրսի՞ց են բերել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ