Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ մի խումբ անդամների հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանին միանալու վերաբերյալ

Մարտ 24,2015 16:39

Մենք՝ ՀՅԴ Արագածոտնի մարզի «Աշոտ Ղուլյան» կոմիտեի անդամ Սարգիս Սեդրակյանը, «Նաիրի» կոմիտեի անդամ Վիկտոր Դավթյանը, Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ Մարինե Մանուկյանը և Թորոս Թորոսյանը,

Տարիներ շարունակ ականատես լինելով ՀՅԴ-ի ղեկավարության ապազգային գործունեությանը, որի ամենազազրելի դրսևորումը դավաճան և հանցագործ ռեժիմի հետ գործակցությունն է, ինչպես նաև համոզվելով, որ այդպիսի ղեկավարության պայմաններում ՀՅԴ-ի փրկությունն այլևս անհույս է, հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և հետևելով ՀՅԴ Լոռու մարզի կոմիտեի և Արցախի կառույցի մեր ընկերների օրինակին՝ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:

24 մարտի 2015 թ.

ՀՅԴ նախկին անդամներ

1. Սարգիս Սեդրակյան

2. Վիկտոր Դավթյան

3. Մարինե Մանուկյան

4. Թորոս Թորոսյան

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031