Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները նամակով կդիմեն դատախազություն՝ պաշտոնատար անձանց չարաշահումները բացահայտելու նպատակով (Տեսանյութ) 

Մարտ 24,2015 16:02

Այսօր նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույց անող նաիրիտցիները ստորագրահավաք էին կազմակերպել եւ մի քանի օրից նամակ կուղղեն ՀՀ գլխավոր դատախազությանը:

Նամակում նաիրիտցիները պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել այն առնչությամբ, թե ՀՀ կառավարության որոշ պաշտոնատար անձանց թույլտվությամբ կատարվել են խոշոր չափերի չարաշահումներ, որոնց պատճառով էլ կուտակվել են պարտքեր:

Nairit_1

Սակայն այս հարցի շուրջ նաիրիտցիներից մի քանիսի մոտ տարակարծություններ կան: «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ բացահայտման ընթացքը կարող է նաիրիտցիների վրա վատ հետեւանքներ թողնել, քանի որ գործընթացը շատ երկար կարող է տեւել. «Մանավանդ նման չարաշահումը բացահայտելը կարող է տարիներ տեւել, միայն ամբողջ ֆինանսական գործընթացները ուսումնասիրելու համար են տարիներ անհրաժեշտ: Այս կերպ ստացվում է, որ մենք արագ չենք ուզում մեր փողը, սակայն, ոչ, մենք արագ ենք ուզում»:

Նաիրիտցիների մի մասն էլ կարծում է, որ գլխավոր դատախազը պետության մարդն է, եւ նա չի կարող ոչինչ իրենց օգտին լուծել:

Մեզ հետ զրույցում նաիրիտցիներն ասացին, որ արդեն չեն վստահում ոչ ոքի, նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպումն էլ իր արդյունքը չի տվել. «Մի գրչի հարվածով 1700 հոգու հանեց աշխատանքից, ասում է անտրամաբանական աշխատավարձ է տվել, եթե ինչ-որ մեկիս աշխատավարձը 150 հազարը գերազանցում է, թող չտան, սակայն մենք դրա կեսն ենք ստանում»:

Դատախազությանն ուղղված նամակը, ըստ նրանց, մխիթարվելու տարբերակ է. «Համոզված ենք, որ արդյունքի չենք հասնելու, ուղղակի խելք խելքի տվել, այդպես ենք մտածել, էլի ելք չի»: Նաիրիտցիները հիշում են, որ եւս մեկ անգամ է նման գործ հարուցվել, սակայն այն փակվել է, իսկ հիմա հույսով նորից դիմում են:

Նաիրիտցիները բողոքում են, որ չեն կարողանում վճարել իրենց երեխաների ուսման վարձերը, բանկերում ունեն պարտքեր, արդեն տրանսպորտի գումար չունեն:

«Իրենք ազգանունով են հայ, բայց էությամբ թուրք են: Թուրքը կյանքում իր երկրացուն այս օրի չի հասցնի»,-այսպես են նաիրիտցիներն արտահայտվում  իշխանությունների մասին:

Մանրամասներն ՝ տեսանյութերում

 

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031