Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծրագրերի մասով 69,7%-ի մոտ որևէ վերահսկողություն չի եղել

Մարտ 24,2015 15:40

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացրել է «Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում» հետազոտությունը, որի նպատակներն են երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրումն ու պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատումը:

Հետազոտության թիրախներն են երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ և հիմնադրամներ: Հետազոտությունն իրականացվել է փաստաթղթերի վերլուծության, հեռախոսային հարցումների, փորձագիտական ու ծրագրերի ղեկավարների հետ հարցազրույցների, ծրագրերի շահառուների հետ ֆոկուս խմբային քննարկումների մեթոդներով:

Երիտասարդական կամ երիտասարդական ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունները հիմնականում տեղակայված են Երևանում՝ 117 կազմակերպություն, Շիրակում գործում է երիտասարդական ուղղվածության 45 կազմակերպություն, Լոռիում՝ 40, Սյունիքում՝ 19, Տավուշում՝ 17, Վայոց Ձորում՝ 15, Կոտայքում և Արագածոտնում՝ 12-ական, Գեղարքունիքում՝ 11, Արմավիրում՝ 8 և Արարատում՝ 7 կազմակերպություն:

Երիտասարդական հասարակական կազմակերպությունների (ԵՀԿ) 53,2 %-ի գործունեությունը տարածվում է ողջ Հայաստանով, 27,8 %-ինը որևէ մազում, 12,7 %-ինը Երևանում և 6,3 %-ինը որևէ համայնքում:

Հարցված ԵՀԿ-ների 268 ներկայացուցիչ դժվարացել է նշել երիտասարդական ոլորտի կազմակերպություններին միավորող որևէ կառույց, 25 ներկայացուցիչ որպես այդպիսի կառույց նշել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, 11-ը՝ Հայաստանի երիտասարդական ազգային խորհուրդը, 8-ը՝ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, 7-ը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը։

ԵՀԿ-ների 32,5 %-ի անդամների քանակը չի գերազանցում 20 հոգին, 22,6%-ինը՝ մինչև 50 հոգի է, 14,8%-ինը՝ 51-ից 100 հոգի, 8,4%-ինը՝ 101-200, 8,4 %-ինը՝ 200-500, 4,5 %-ինը՝ 501-1000, 6,3%-ինը՝ 1000-ից 10000 և 1,2%-ինը՝ 10000-ից ավելի:

ԵՀԿ-ների 85,4%-ի մոտ առկա է խորհուրդ կամ վարչություն, վարձատրվող աշխատակազմ ունի 26,1 %-ը: Կազմակերպությունների 69,8 %-ն իրականացնում է ռազմավարական պլանավորում, 63,3 %-ը ֆոնդհայթայթում, 62,7 %-ը հանրության հետ կապեր և 34,4 %-ը՝ ֆինանսական վերահսկում:

Ռազմավարական պլան ունի ԵՀԿ-ների 54,8 %-ը, 37,5 %-ը չունի և 7,7 %-ի մոտ մշակման ընթացքում է:

ԵՀԿ-ների 67,8%-ը չունի աշխատակից, 19 %-ը՝ 1-5 աշխատակից, 5,5%-ը՝ 6-10 աշխատակից, 3,9 %-ը՝ 11-20, 3%-ը՝ 21-30, 0,8 %-ը՝ 30-100 աշխատակից: ԵՀԿ-ները հիմնականում հագեցած են միջազգային և տեղական կամավորներով:

2013-ին ԵՀԿ-ների 31,4%-ի բյուջեն 0-ական է եղել, 22,6%-ը հրաժարվել է պատասխանել, 1,9 %-ի բյուջեն կազմել է 30-100 հազար ՀՀ դրամ, 1,4 %-ինը՝ 100-25%-ի հազար, 4,1%-ինը՝ 250-500 հազար, 3,0 %-ինը՝ 500 հազ.-1 մլն.ՀՀ դրամ, 4,7 %-ինը՝ 1-2,5 մլն., 8,0 %-ինը՝ 2,5-5 մլն., 8,5 %-ինը՝ 5-10 մլն., 5.0 %-ինը՝ 10-20 մլն., 5,5 %-ինը՝ 20-50 մլն և 3.9 %-ինը՝ 50 մլն-ից ավելի:

ԵՀԿ-ների 69%-ի ֆինանսավորման աղբյուրները միջազգային կազմակերպություններն են, 26,1%-ինը՝ պետական մարմինները, 25,6 %-ինը՝ անհատական նվիրատվությունները, 7,4 %-ինը՝ անդամավճարները, 6,9-ական %՝ տեղեկան կազմակերպություններ և ՏԻՄ-եր, 3,4 %՝ դրամահավաք և 3,0%՝ ՀԿ-ի կողմից հիմնած ՍՊԸ:

ԵՀԿ-ների ընդհանուր ֆինանսավորման 71,9 %-ը միջազգային է, 19,1%-ը՝ պետական:

ԵՀԿ-ների միայն 9,1%-ի մոտ է իրականացվել արտաքին վերահսկողություն (աուդիտ): Ծրագրերի մասով աուդիտ իրականացվել է 20,1 %-ի մոտ, 69,7%-ի մոտ որևէ վերահսկողություն չի եղել:

ԵՀԿ-ների 10,2 %-ը որևէ ծրագիր չի իրականացրել, 1-2 ծրագիր իրականացրել է 22 %-ը, 3-4 ծրագիր՝ 22 %-ը, 5-9 ծրագիր՝ 21.8 %-ը, 10-19 ծրագիր՝ 14 %-ը, 20 և ավելի ծրագիր՝ 8,8 %-ը: Հարցին չի պատասխանել 1,1 %-ը:

ԵՀԿ-ների 48,5 %-ը պարբերաբար իրականացնում է կատարված աշխատանքի գնահատում և վերլուծություն, 21,8 %-ը՝ 1-2 անգամ է իրականացրել, 29,5%-ը՝ երբևէ չի իրականացրել: Կարիքի պարբերաբար ուսումնասիրում իրականացնում է ԵՀԿ-ների 39,7 %-ը, 1-2 անգամ իրականացրել է 27,5 %-ը, 32,8%-ը երբևէ չի իրականացրել:

ԵՀԿ-ների 80%-ն ունի համագործակիցներ, ոլորտի կազմակերպությունների տվյալների բազա ունի 76 %-ը, ցանցերին անդամակցում է 37,7 %-ը:

ԵՀԿ-ների 50,7 %-ը իրենց մասին տեղեկատվությունը տարածում է սոցիալական ցանցերով, 42,9 %-ը՝ տպագիր նյութերի միջոցով, 28,2 %-ը՝ այլ կայքերով, 21,3 %-ը՝ տպագիր պարբերականներով, 12,7%-ը՝ էլեկտրոնային տեղեկագրերով, 4,9 %-ը՝ տարեկան հաշվետվությունների միջոցով:

Տեղեկատվության տարածման ուղիներից ԵՀԿ-ների 48, 9 %-ը նշել են էլեկտրոնային միջոցները, 47,5 %-ը՝ լրատվամիջոցները, 28,9 %-ը՝ խոշոր միջոցառումները, 26,1 %-ը՝ կազմակերպության տպագիր միջոցները, 32,0 %-ը՝ անհատական հանդիպումները և 3,9%-ը տվել է այլ պատասխան:

ԵՀԿ-ների 66,2 %-ը պետական մարմինների հետ է համագործակցում, ընդ որում նրանցից 46,8%-ը մարզպետարանների, 28,1%-ը՝ Սպորտի և երիտասարդության հետ հարցերով նախարարության, 22 %-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերով և 20,1 %-ը՝ Կրթության և գիտության նախարարությունների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցում է 75,5 %-ը, պետական մարմինների և ՏԻՄ-երի հետ որևէ համագործակցություն չունի ԵՀԿ-ների 18,5 %-ը:

Երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. Ռազմավարությանը ծանոթ են երիտասարդական կազմակերպությունների միայն 21 %-ը կամ 76 ԵՀԿ, նրանցից 60 %-ը լիովին կամ հիմնականում համաձայն է, որ ռազմավարությունը արդիական է, համընդգրկուն է՝ 54,1 %-ը, իրատեսական է՝ 56,8%-ը, մասնակցային է՝ 46%-ը:

ԵՀԿ-ների 53,2 %-ն ունի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն:

Դրամաշնորհային համակարգը 2010 թվականի հուլիսի 1-ից օգտագործվում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ պետբյուջեի երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով ՀԿ-ներին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով: Այն կարգավորվում է երիտասարդական քաղաքականության խորհրդի որոշումներով, առկա են փորձագիտական գնահատման ուղեցույց և դրամաշնորհների տրամադրման կարգ: Համակարգում կա 65 փորձագետ, յուրաքանչյուր ծրագիր գնահատվում է առնվազն 4 փորձագետի կողմից:

Դրամաշնորհային համակարգով տրամադրվում է մինչև 500 հազար ՀՀ դրամ, 500 հազար-2 մլն. ՀՀ դրամ, և 2 մլն-ից ավելի՝ առանձին ծրագրերի դեպքում, 2012-2013 թթ. իրականցվել է 86 ծրագիր:

Դրամաշնորհային համակարգն առցանց է, իրականացվում է www.cragrer.am  կայքի միջոցով: Առցանց համակարգում գրանցված և մեր հետազոտության ընտրանքում ընդգրկված 16 ծրագրերի ներկայացուցիչներ առցանց համակարգի առավելություններից նշել են թափանցիկությունը, անկախ փորձագետների առկայությունը, մարզային և սկսնակ կազմակերպությունների համար հնարավորությունները, հասարակական և պետական կառույցների համագործակցությունը, հետադարձ կապի հնարավորությունը: Համակարգի բացերից նշել են վստահելիության պակասը, բյուջեի լրացումը, մոնիթորինգը և գնահատումը, ինչպես նաև հաշվետվությունները:

ԵՈւԻ-ն հետազոտության շրջանակում իրականացրել է նաև ԵՀԿ քարտեզագրում, որը հասանելի է www.ystudies.am կայքում: Քարտեզի վրա նշվել են երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, որը յուրահատուկ բազա է թե’ երիտասարդների, թե’ ոլորտի ներկայացուցիչների համար։

Հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ- ի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը գործում է 2013թ.-ից, իրականացրել է նաև ՀՀ Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները հետազոտությունը, որը ևս հասանելի է www.ystudies.am կայքում:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031