Րոպեներ առաջ գործընկերոջս՝ Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին, ովքեր հերթական անգամ եկել էին Ազգային Ժողովի մուտքի մոտ՝ իրենց արդարացի վրդովմունքն ու բողոքը բարձրաձայնելու: Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում և կրկին հետաձգվում է: Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային երաշխիքներ:
Նաիրիտի հարցը, որը առնչվում է մեր հազարավոր հայրենակիցներին, պետք է ստանա վերջնական լուծում:
Մենք Սահմանադրությամբ սահմանված մեր լիազորությունների սահմաններում շարունակելու ենք բարձրաձայնել խնդրի մասին, այնքան, որքան կպահանջվի, մինչև տարիների վաղեմություն ունեցող այս խնդիրը գտնի իր հանգուցալուծումը:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային Ժողովի
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյան