Տեղեկացրել էինք, որ արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկելու է մարտի 28-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարելու է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը:
Aravot.am-ի հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ Վալերի Գերգիեւի համերգը հետաձգվում է, ու օրը դեռ չեն որոշել: «Պարզապես համերգին շատ քիչ օր էր մնացել, իսկ ինքը դեռ չէր հասցրել ծրագիրը նայել: Մենք համատեղ իր հետ որոշեցինք այս համերգ հետաձգել, որպեսզի նորմալ կարողանանք պատրաստվել»,-հայտնեց տիկին Հովհաննիսյանը: Նաեւ հավելեց, որ համերգի չկայանալու վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.telegraph.co.uk-ի