Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացիները թքել են մեր երեսին, թե՞ չեն թքել. Բագրատյանն ու Նաղդալյանը վիճում են

Մարտ 24,2015 14:19

Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց, որ արձանագրության նպատակն է նպաստել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պետությունների զինված ուժերի անհատական գործընկերությանը՝ հաշվի առնելով վերոնշյալ ծրագրին մասնակցող պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբերի եւ դրանց անձնակազմի կարգավիճակը սահմանելու եւ կարգավորելու անհրաժեշտությունը:

Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց՝ «Ես ուզում եմ հասկանամ, մի ժամանակ եվրոասոցացվում էինք, ես 2013-ի սկզբին զգուշացնում էի, որ երկար չենք շարունակի, կգա Ռուսաստանի դժգոհությունը: Եվ սեպտեմբերի 3-ին դա տեղի ունեցավ: Անկեղծ եմ ասում, երբ շփվում եմ Եվրոպայի պատգամավորների հետ, մեզ ամոթանք են տալիս եւ մենք որակապես այլ դեմքով ենք ներկայանում: Հիմա այս ՆԱՏՕ-ի հետ կապված ուզում եմ հարց տալ դուք համաձայնեցրե՞լ եք ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ: Այսինքն, այս հարցերը համաձայնեցնում եք, չեք համաձայնեցնում, թե՞ խոսքով ասում եք չենք համաձայնեցնում, բայց համաձայնեցնում եք: Սա ՀԱՊԿ-ի որեւէ պարտավորությանը հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում: Ես, չլինելով ո՛չ պրոարեւմտամետ, ո՛չ պրոռուսամետ, իմ խորին համոզմամբ, մենք ինչ ստորագրում ենք, պիտի հետեւողական լինենք՝ լինի դա ՌԴ-ի հետ, թե՛ Արեւմուտքի հետ»:

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ մի դաշինքի հետ էլ չեն համաձայնեցրել: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց՝ եվրոպացիների հետ շփվելիս ամոթանքների մասին պարոն Բագրատյանի դիտարկմանը: Նրա խոսքերով՝ «Մեր քայլերը թելադրված են միմիայն Հայաստանի շահերով եւ որեւէ մեկի մոտ ամաչելու կամ որեւէ մեկի ամոթանքը լսելու խնդիր մենք չունենք: Մեր եվրոպացի գործընկերները բազմաթիվ առիթներով մեզ ասել են, որ ըմբռնումով են մոտենում այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք»:

Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց. «Տիկի՛ն Նաղդալյան, լավ էլ ամոթանք տալիս են, եւ թքո՛ւմ են երեսներիս: Մենք իհարկե, ձեր պես չենք պատասխանել, շատ ավելի խիստ ենք պատասխանել»:

Հերմինե Նաղդալյանն էլ պնդեց, թե թքելու հետ կապված չի կարող համաձայնել նրա հետ. «Ներող եղեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկը լիներ,եվրոպացիներին ամոթանք տար՝500միլոնանոց պետությունը 300միլիոնի առջև ծնկել է և իր շահերին հակառակ գործողություններ է կատարում՝ԱՄՆ-ի ,,բարկությանը,, չարժանանալու համար:Պարոն Բագրատյան,ձեր վարչապետության տարիներին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դ՝Արթինգին հարց տվեցի,թե մեզանից բան դուրս կգա?,-նա պատասխանեց,որ դուրս կգա եթե համը չհանեք:Իմ մյուս հարցին՝իսկ համը հանում ենք?,նա պատասխանեց,որ այո,արդեն հանում եք…:Այ այն ժամանակ մտածեիք ՝այսօրվա ամոթանքները չստանալու համար….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031