Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում մեկնարկեց ազատ ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:
Հայաստանի յոթ ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ մտավ 97 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին, որը մեկնարկային գոտեմարտում միավորների 3:7 տարբերությամբ պարտվեց գերմանացի ըմբիշ Գենադի Կունդինովիչին:
Քիչ հետո պայքարի մեջ կներգրավվի 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, որի մրցակիցը Կիրիլոս Բինենբաումն է՝ Հունաստանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ