Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները ԱԺ-ում հետաքրքրվում են հակառակորդի կողմն անցած զինծառայողի դեպքից

Մարտ 24,2015 13:57

Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրության նախագիծը:

Օգտվելով առիթից՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՊՆ փոխնախարարից հետաքրքրվեց պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ կատարվածից: Նա հարցրեց. «Այն պայմանագրային զինծառայողը, որը գերվել է Ադրբեջանի կողմից, այն պատմությունը, այն տեսանյութը, որ ցուցադրվել է, ես ավելի քան վստահ եմ եւ խորապես համոզված, որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ զինծառայողը եղել է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային: Այսինքն, եթե չունենար ցանկություն, պայմանագիր չէր կնքի եւ չէր ծառայի: Կա՞ն որոշակի մանրամասնություններ այս առնչությամբ, ինչպե՞ս է եղել դեպքը, ինչքանով դուք նպատակահարմար կգտնեք, որ խորհրդարանն իրազեկվի»:

Արա Նազարյանը պատասխանեց, որ դեպքը եղել է այնպես, ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ են նշել. «Իր բոլոր հանդերձանքը, զենք-զինամթերքը թողել է ու անցել հակառակորդի կողմը: Պատճառներն ուսումնասիրվում են, կհետազոտվեն: Ինչ վերաբերում է տեսանյութերին, երեւի ռեժիսորների բնագավառից է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031