Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց ովքեր են մեր վետերանները՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյա՞նը (տեսանյութ). a1plus.am

Մարտ 24,2015 13:36

Նրանք, ովքեր պանիկայի մեջ են, թե երիտասարդ զինվորը չի կարողանում պահպանել սահմանը՝ անշնորհակալ են. այսօր հայտարարեց ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանը. «Մենք պետք է փառք տանք մեր բանակին, որ ունենք անկախ Հայաստան»։

Պայմանագրային զինծառայողներին շարքայինների փոխարեն սահման ուղարկելը նույնպես ոչինչ չի փոխի՝ վստահ է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Պայմանագրային զինծառայությունը ոչինչ չի փոխի, որովհետեւ առաջին գիծ կգնան ոչ այդքան շատ պատրիոտները, այլ սոցիալական ծանր խնդիր ունեցողներ։ Այսօր էլ սահմանին կանգնած են շարքայիններ, ովքեր իրենց ընտանիքի միակ զավակն են ու ծայրագույն ծանր սոցիալական վիճակում են գտնվում»։

Տիկին Խառատյանը խոսելով առաջարկի մասին, թե պետք է սահման գնան նաեւ վետերանները, ասաց. «Բայց ովքեր են մեր վետերանները՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյա՞նը, իրանց մեդալներին նայեք, կրծքներին տեղ չկա։ Իսկ ես վետերան եմ տեսել, որ մի քանի օր հաց չի կերել։ Դե պարզ է, թե սահման նրանցից ով կգնա»։

Այսօր ՊԲ-ն բազմաթիվ բացեր ունի։ Դրանցից մեկը, ըստ ազգագրագետի, այն է, որ համատարած բանակ են զորակոչվում հիվանդություններ ունեցող երիտասարդները. «Հենց զորակոչ է լինում, մյուս օրը հոսպիտալները լցվում են երեխեքով։ Սա նորմալ չէ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031