Լրահոս
Օրվա լրահոսը

Ժան Էքյան. Նրանք ապրել են այստեղ

Մարտ 24,2015 13:13

Մեկ ամսից՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, Հայաստանի հանրությունը ոգեկոչելու է 1915 թվականին Օսմանյան կայսրության երիտասարդ թուրքերի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իր հերթին, մեր որդիները եւ դուստրերը չպետք է պայքարեն մեր ժողովրդին ցեղասպանության արդյունքում հասցված վնասը Թուրքիայի կողմից ճանաչելու համար: Նրանց ապագան պետք է լինի նորմալ եւ երջանիկ մի հասարակությունում, որն ինքն իրեն խաղաղ է դարձրել:

Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի փոխանցմամբ՝ սա է պատճառը, թե ինչու ենք մենք հանդիսավոր կոչ ուղարկում ամբողջ հասարակությանը այնպես, որ դրա յուրաքանչյուր անդամ կարող է ականատես լինի այն ողբերգությանը, որն եղել է նրանց հետ 1915 թվականին: Մենք բոլոր մայրցամաքների տղամարդկանց եւ կանանց խնդրում ենք լինել զգոն, քանի որ աննախադեպ բռնություններ են իրականացվում Հայոց ցեղասպանությունը վերապրածների որդիների եւ դուստրերի նկատմամբ եւ մեր մշակույթի մնացորդները, որոնք մեր միասնականության առկայությունն են խորհրդանշում, այսօր նպատակադրված ոչնչացվում են:

Այսօր հայերը իրենց ծնողների անիմաստ մահվան պատճառ դարձած հանցագործության ժխտման թիրախ են դարձել: Քարկոծված, կապտած, դյուրագրգիռ, բայց, այնուամենայնիվ, հայերը պետք է պետք է մեկընդմիշտ ասեն աշխարհին, որ աշխարհաքաղաքական քաշքշուկների ժամանակն անցել է: Մենք ոչ թե պնդում ենք, որ զոհ ենք, այլ՝ պարզ արդարության պայքար ենք անում: Առաջինը դա այն է, որ թույլ տան հարգանքի տուրք մատուցել մեր ծնողների աճյուններին: Մենք դա կանենք ապրիլի 24-ին, ինչպես արել ենք ամեն տարի սկսած 1916 թվականից:

2005 թվականին լրագրողի կողմից ստեղծված www.inhomage.com կայքը թույլ է տալիս յուրաքանչյուրին գրել այն մարդկանց անունները, ում իրենք կորցրել են: Երբ այս գործընթացը ավարտվի, հաջորդ առաջադրանքը կվկայակոչվի այսպես. Հայոց ցեղասպանությունը մշտական ճանաչելու եւ ճանաչելու անխուսափելի հետեւանքները ապահովելը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031