Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր մարտիկները «անփորձ ու խեղճ» չեն. «Հայոց աշխարհ»

Մարտ 24,2015 13:06

Գրեթե յուրաքանչյուր սահմանային միջադեպից հետո նախ՝ համացանցում, ապա՝ որոշակի հասարակական ու նաեւ քաղաքական շրջանակներում ծայր են առնում խոսակցություններ, որոնց իմաստն այն է, թե առաջնագծում պետք է տեղակայել մարտական փորձ ունեցող, նաեւ պատերազմի վետերաններից կազմված անձնակազմ։ Հասկանալի է, իհարկե, այդ խոսակցությունների ու դիտարկումների հիմնական շարժառիթը մարդկայնորեն ընկալելի այն բնական մղումն ու ցանկությունն է, որ հնարավորինս պահպանենք 18-20 տարեկան ժամկետային մեր զինվորների կյանքը:

Բայց, մյուս կողմից, երբ խոսվում է փորձառու, նաեւ վետերան մարտիկների ուժերով սահմանի ու առաջնագծի պաշտպանությունը կազմակերպելու մասին, ակամայից մի տեսակ ստվեր է նետվում այդ նույն պաշտպանությունն ամենօրյա, ես կասեի՝ շուրջօրյա ռեժիմով ու պատվով իրականացնող մեր բանակի զինծառայողների ու նրանց ընդհանուր նկարագրի վրա: Առավել եւս, որ դիտարկվող խոսակցություններն ուղեկցվում են 18-20 տարեկան ժամկետային զինվորների հասցեին արվող այնպիսի ձեւակերպումներով, թե նրանք «անփորձ ու խեղճ են»:

Վաղուց ժամանակն է հասկանալ, որ մեր զինվորականները, մեր ժամկետային զինվորներն ամենեւին էլ «անփորձ ու խեղճ» չեն:  Ոչ մի անփորձ, անպատրաստ զինվոր ու ստորաբաժանում չէր կարող հակահարվածներ հասցնել թշնամուն եւ հասնել հաջողությունների, ինչի ականատեսն ենք վերջին տարիներին ու ամիսներին։ Պարզապես կկազմալուծվի առաջին մարտի առաջին իսկ վայրկյաններին:

Գրեթե բոլոր վերջին մարտական գործողությունների ժամանակ մեր ժամկետային զինվորներից հենակետային անձնակազմերը (սովորաբար հրաձգային ջոկի կազմ) նախ կարողացել են դիմագրավել հակառակորդի առաջին հարվածը, ապա նաեւ գրագետ մարտավարությամբ որոշակի տեւողությամբ պաշտպանական մարտ են վարել, թշնամուն հարկադրել են նահանջել, իսկ անհրաժեշտության ու հնարավորության դեպքում նաեւ հակագրոհել են:  Ըստ որում՝ նկատենք, որ շատ դեպքերում մեր տղաները դիմագրավում են հակառակորդի՝ թվաքականով 2-3 անգամ գերազանցող ու հատուկ պատրաստվածություն անցած դիվերսիոն-հետախուզական խմբերի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031