Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միաձայն քվեարկություն եւ ծափողջույններ ԱԺ-ում

Մարտ 24,2015 12:45

Քիչ առաջ խորհրդարանը միաձայն որոշմամբ՝ 117 կողմ քվեարկության արդյունքներով ընդունեց ԱԺ 6 խմբակցությունների կողմից մշակված «1915-1923 թթ Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը:

Քվեարկության արդյունքները տեսնելով՝ պատգամավորները ոտքի կանգնեցին եւ հոտնկայս ծափահարեցին միմյանց:

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդեց այն, ինչ ասվել էր երեկ՝ քննարկման ժամանակ: Այն է՝ եզդիների ցեղասպանությանը նույնպես անդրադառնալ: Նա ասաց, որ երեկվանից զանգեր է ստանում եւ չպետք է կրոնական տարանջատում դնել՝ ով է քրիստոնյա, ով՝ չէ: Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Նա ասաց, որ ԲՀԿ-ն առաջիկայում կազմակերպելու է եզդիական համայնքի հետ քննարկում: Նրանք փաստեր ունեն, որ եզդիները ենթարկվել են ցեղասպանության եւ կներկայացնեն իրենց փաստերը:

Հիշեցնենք, որ եզդիների՝ քրիստոնյա չլինելու մասին դիտարկում էր արել նախագիծը ներկայացնող Էդուարդ Շարմազանովը:

Չնայած դրան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե երեկ ամբողջ օրը քննարկվել է հարցը եւ որեւէ կրոնական տարբերության մասին խոսք չի գնացել. «առավել եւս մեր ազգային մենթալիտետը ինձ հուշում է ասելու, որ մենք որեւէ կրոնի նկատմամբ որեւէ բացասական դիրքորոշում մինչեւ այսօր չենք ունեցել ո՛չ մենք, ո՛չ հայ ժողովուրդը: Ինչ վերաբերում է եզդիներին, պետք է փաստեր լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031