Պատասխանելով France 24 հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե արդյո՞ք վստահում է Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում նրա հետ հարաբերություններում»։
«ՉԻ» – Ուշադրություն դարձրեք՝ լրագրողի հարցը վերաբերում էր ոչ թե հարմարավետությանը, այլ վստահել–չվստահելուն, եւ Սերժ Սարգսյանը խուսափել է ուղիղ պատասխանից՝ իր կարծիքով շատ ճարպկորեն։ Իրականում սա պետության ղեկավարի համար ուղղակի խայտառակ պատասխան էր։ Որպես պետության ղեկավար նա պարտավոր էր պատասխանել «իհարկե վստահում եմ» (անկախ նրանից՝ վստահո՞ւմ է, թե ոչ), որովհետեւ անհասկանալի է՝ եթե չես վստահում, ինչո՞ւ ես երկրիդ եղած-չեղածը (անվտանգության խնդիրներից սկսած, ենթակառուցվածքներով վերջացրած) հանձնել նրան:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում