Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պահում է ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունը

Մարտ 24,2015 11:43

Անցած հինգշաբթի օրը կառավարությունն ընդունեց բանկերում ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման շեմի բարձրացման օրենսդրական նախաձեռնությունը: Նախաձեռնության հեղինակներն են ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը: Ներկայումս բանկերում ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցման շեմը դրամի համար կազմում է չորս միլիոն դրամը, արտարժույթի համար`երկու միլիոնի հաշվարկը: ԲՀԿ-ականները գտնում են, որ ֆինանսական շուկայի ներկայիս լարվածության պայմաններում փոխհատուցման շեմն առնվազն պիտի կրկնապատկվի: «Կառավարությունը որոշակի առաջարկություններ է արել, մի քիչ նրբություններ կան, եթե մարդն ավանդ ունի եւ դրամով եւ արտարժույթով, ընդհանուր շեմի մասով մի քիչ սրբագրում կա, բայց սկզբունքորեն ընդունել է մեր առաջարկը: Մենք էլ սրբագրման մասով, կառավարության առաջարկը կընդունենք: Դա շատ լավ է, քանի որ հանրապետությունում ներդրումային ակտիվությունը կլավանա, քաղաքացիներն էլ իրենց ավանդները չեն հանի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը`դրական քայլ բնութագրելով այս նախաձեռնությունը եւ կառավարության կեցվածքը:

Այս առաջարկը, հիշեցնենք, ԲՀԿ-ական պատգամավորներն արել էին, երբ ԲՀԿ-ն դեռ այլընտրանք էր:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, երբ եղավ ԲՀԿ-ականների հայտնի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նախագահ Սերժ Սարգսյան հետ, մամուլում շրջանառվեց, որ այդ հանդիպումների ժամանակ մի քանի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ թվում նաեւ, որ ԲՀԿ-ականների ներկայացրած տնտեսական նախագծերը կառավարությունը պիտի ընդունի: Այդ կետը հանդիպումների ժամանակ պնդել էր հենց Միքայել Մելքումյանը: Aravot.am-ի դիտարկմանը`կառավարությունն այդ պայմանավորվածությո՞ւնն է իրականացնում, ընդունելով այս նախագիծը, Միքայել Մելքումյանը հակադարձեց. «Չէ, ոչ, համամիտ չեմ: Շրջանառության հարկի մասին վերջին փոփոխություններում նաեւ մեր առաջարկները որ ընդունվեցին, դա էլ մինչեւ էդ էր եղել: Ես անձամբ, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ, ավելի բարձր մակարդակներով էլ հանդիպումների ժամանակ, ես միշտ էլ խոսել եմ օրենսդրական նախաձեռնությունների կարևորության մասին`փաստ է, բայց կապել, որ մենք գնացել պայմանավորվել ենք…նախագիծն էլ պիտի տրամաբանական ու երկրի գործընթացներին համահունչ լինի: Կարող է մի անտրամաբանական բան ես առաջարկել, հո չեն ընդունելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031