Նախորդ շաբաթվա վերջին հայ-ադրբեջանական սահմանային գոտուց կրկին տխուր լուր ստացվեց՝ այս անգամ երեք հայ զինվոր էր զոհվել։ Միջադեպը հերթական անգամ դժգոհությունների առիթ դարձավ, թե ինչու սահմանի երկայնքով դիվերսիաները կանխարգելող համապատասխան սարքեր չեն տեղակայվում։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է իշխանությունը հապաղում այս հարցում, չէ՞ որ ուշացման «գինը» զոհերն են։
– Չենք հապաղում,- վստահեցրեց պատգամավորը,- մենք պաշտպանության ամրապնդման համալիր ծրագրի շրջանակում պարբերաբար քննարկում ենք ավտոմատացված նոր միջոցների ներդրման հարցը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս խոսել է այդ մասին։ Հարցը պահանջում է համակողմանի քննարկում։
– Հաշվի առնելով միջադեպերի հաճախակիացումը, հենց այդ հարցի լուծումն առաջնահերթություն չպե՞տք է համարվի։
– Համապատասխան կառույցներն աշխատում են օպերատիվ, բոլորս էլ շահագրգիռ ենք, որ սահմանային խնդիրները պատշաճ լուծվեն։ Այս առումով ուշացում չեմ նկատում:
Կարդացեք նաև
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում