Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ է ներկայացրել. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 24,2015 11:24

ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Չորրորդ իշխանություն» թերթին  տրամադրել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված  ուղերձի իր զուտ անձնական նախագիծը, որը ներկայացնում ենք ստորև:

Ս.թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար: Թեև փետրվարի 20-ին այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես այնուամենայնիվ նպատակահարմար և անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը:

1. 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի Կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու և հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն` Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնարարությունը, այլև պարբերական ջարդերի, տեղահանությունների և բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300.000 հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031