Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Պետք չի ծայրահեղությունների մեջ ընկնել». «Հրապարակ»

Մարտ 24,2015 11:19

Ֆեյսբուքում մի քանի հարյուր քաղաքացի կողմ էր արտահայտվել «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի առաջարկին, ըստ որի, ՀՀ քաղաքացիները 500 դրամ հանգանակեն ու հասույթը հատկացնեն գիտնականներին՝ դիվերսիայի դեմ արդյունավետ պաշտպանության միջոցներ մշակելու նպատակով։ Արդյոք հանրության 500-ական դրամ հանգանակությունի՞ց է կախված իրավիճակի փրկությունը։ Ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիների նման նախաձեռնությանը։

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քննարկումներ միշտ էլ լինում են, ընթացիկ գործընթաց է, որը նաեւ ֆինանսական բաղադրիչների հետ է կապված ու շատ ծախսատար, բայց գաղտնիք են այդ քննարկումները, դրա մասին չենք հրապարակում։ Այսինքն, հնարավոր են որոշ տեխնիկական միջոցներ, բայց ծայրահեղությունների, շահարկումների մեջ ընկնել պետք չէ։ Բացարձակ անվտանգ սարքերով հագեցնել սահմանը, որ մարդկանց ընդհանրապես խնդիր չլինի, չի կարող նման բան լինել։ Կան հակամարտություններ, որ մարդիկ էդ ճանապարհով անցել են ու հաջողության չեն հասել։ Պետք չի ծայրահեղությունների մեջ ընկնել՝ ասել, որ տեխնիկական միջոցներ չդնել կամ ամբողջությամբ հագեցնելով՝ հարցը կլուծվի։ Տեխնիկայով զինելով, հնարավոր կլինի փակել ամբողջ անցքերը, դա էլ ճիշտ չի, ծայրահեղացման ճանապարհ է»:

Գւսյանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031