Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլյան բացերը՝ ըստ Ռոբերտ Ամիրխանյանի. «Ժողովուրդ»

Մարտ 24,2015 11:13

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում  Հայաստանը  ներկայացնող «Genealogy»  խմբի «Face The Shadow» («Առերեսվիր ստվերին»)  երգը բազում  քննարկումների  առիթ տվեց: Այն առանձնապես կարեւորվեց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին Եվրոպայում ազգային    կարեւորության թեման բարձրացնելու տեսանկյունից։

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյաևը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց երգի, տեսահոլովակի վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը։ Նա նշեց, որ հարգանքով վերաբերվելով բոլորի կատարած աշխատանքին, նրանց ցանկությանը՝ անել լավագույնը, այնուամենայնիվ այն կարծիքին է, որ նյութում «հայեցի երեւույթ»-ի պակաս կա. «Ես չէի ուզենա օտարներին բանսարկության նյութ տալ, սակայն, որպես արվեստագետ, կարիք կզգայի, որ նյութի մեջ իմ հայեցի, երևույթը զգացվեր, ոչ թե եվրոպական կուլտուրային տուրք տալու միտումը։ Բնական է, որ եվրոպականին տուրք տալով՝ նրանցից լավ կարող ենք անել այն, ինչ իրենք են անում, բայց ես կուզենայի ոչ թե մոդայիկ, այլ հայաստանյան մշակութային դիմագիծ ունեցող նյութ տեսնել, որ անդրադարձը մեր անցյալին չլիներ փոքրիկ դեկորատիվ նկարի ձեւով»,-մեկնաբանեց կոմպոզիտորը՝ հիշելով տարիներ առաջ Սերբիայի մասնակցի հաղթանակը։ «Շատ պարզ, առանց ինչ-որ բաներ մոգոնելու փորձեց լինել եւ եղավ ազգային, անկրկնելի, ինքնատիպ երեւույթի մեջ։ Այ, մեր դեպքում սրա պակասը շատ զգացի»,- ասաց նա:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031