Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենուրեք անկում է, բայց աճ են արձանագրում. «Ժողովուրդ»

Մարտ 24,2015 10:51

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ, «շարունակում են նվազել, բայց միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրները պնդում են, թե իբր մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է։

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,8 տոկոսով կամ նույն է թե՝ մոտ 3,5 միլիարդ դրամով։ Փոխարենը տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է 2,5 տոկոսով։ Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագրերի պնդմամբ անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է։ Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե նույն պաշտոնական թվերով առեւտրի շրջանառությունն ինչու է 6,9 տոկոսով կամ նույն է՝ մոտ 20 միլիարդ դրամով նվազել անցած տարվա համեմատ։ Բերված թվերը վերցված են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության՝ նախօրեին հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» տեղեկագրից։

Ըստ այդմ, տեղեկանում ենք նաեւ, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16,6 տոկոսով։ Էլեկտրաէներգիան, ինչպես հայտնի է, արտադրվում է այնքան, որքան երկրի տնտեսությունում դրա պահանջարկը կա, այսինքն՝ եթե արձանագրվում է էլէներգիայի արտադրության անկում, նշանակում է պետությունը, որպես մեկ ամբողջական տնտեսություն, սկսել է պակաս էլ էներգիա սպառել։ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 27,7 տոկոսով։ Ի դեպ, արտահանումն էլ, ներմուծումն էլ նվազել են։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 25,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 28,6 տոկոսով։ Իհարկե, ըստ ԱՎԾ-ի՝ այս թվերը վերջնական չեն, քանի որ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առեւտրաշրջանառության թվերը ամբողջական չեն եղել եւ դեռ ճշգրտման կարիք ունեն։ Սակայն անկումը տվյալ դեպքում շատ մեծ է, եւ մեկ կամ երկու տոկոսի ճշգրտումն այս դեպքում իրավիճակը չի կարող փրկել:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031