ԵՏՄ անդամ պետությունների համար միասնական տնտեսական արժույթը դեռևս ապագայի խնդիր է։ Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է առաջիկայում նման փոփոխությունը։
«Մեզ մոտ ԿԲ-ում նման ոչ քննարկումներ , ոչ որևէ փաստաթուղթ, ոչ որևէ նախաձեռնություն չի իրականացվում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։
Միասնական արժութային համակարգ ունենալը համարվում է ինտեգրացիոն գործընթացի վերջին փուլը, որը մինչ այդ իրենից ենթադրում է մի շարք ոլորտների միասնականացում։
Այս կապակցությամբ ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը համոզմունք է հայտնում, որ պետք է ամենաքիչը մոտ 7-ից 10 տարի դա ուսումնասիրվի, քանի որ շատ հարցեր կան, որոնք պետք է իմի բերվեն։
Կարդացեք նաև
Ոլորտի մասնագետները առանձնացնում են բազմաթիվ հանգամանքներ, որոնց վերջնական հստակեցումից հետո նոր միայն կարելի է խոսել մեկ արժույթի մասին։ Մինչ դրան հասնելը նախևառաջ անհրաժեշտ է ունենալ լիարժեք ձևավորված Մաքսային Միություն։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ