Մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան Գործընկերության ծրագրի հերթական վեհաժողովին ընդառաջ Հայաստանում հաճախակիանում են հարցադրումները, թե արդյոք Երևանն ու Բրյուսելը կստորագրեն որևէ փաստաթուղթ համագործակցության մասին:
Ընդ որում` կան նաև գործիչներ, ովքեր խոսում են Ասոցացման նոր փաստաթղթի մասին, ինչը թերևս մոլորություն է: Բանն այն է, որ Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթուղթը չի լինելու Ասոցացման փաստաթուղթ, որովհետև ասոցացումը հստակ և կոնկրետ կարգավիճակ էր, որից Հայաստանը զրկվեց ընտրելով մեկ այլ կարգավիճակ՝ ԵՏՄ անդամությունը: Հետևաբար` խոսքը կարող է լինել ընդամենը Եվրոպա-Հայաստան հարաբերություններին վերաբերող նոր փաստաթղթի մասին, որը կենթադրի արդեն ոչ թե կարգավիճակ, այլ հարաբերությունների որոշակի հեռանկարների ամրագրում և նկարագրում:
Խոսակցությունները կամ սպասումները նոր փաստաթղթի առումով ակտիվացման Երևանում նախորդ շաբաթ տեղի ունեցած մի շարք իրադարձությունների` Եվրանեսթի պատգամավորական վեհաժողովի լիագումար նիստի և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի նիստի շնորհիվ, որոնց շրջանակներում հնչեցին բավականաչափ հայտարարություններ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Իսկ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին հայտարարվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով: Սակայն հետագայում էլ հնչել են հայտարարություններ, որ բանակցության ընթացքում դեռևս որոշակիություն չկա, և կասկածի տակ է դրվել այն, որ Ռիգայի համար հնարավոր է հասցնել ստորագրման ենթակա ինչ-որ փաստաթուղթ պատրաստել:
Կարդացեք նաև
Արամ Ամատուն
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում