Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տագնապալի» մենթալիտետ

Մարտ 24,2015 10:14

Այն, որ մարտի 20-ին Աստանայում Պուտինը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն հանդիպել են առանց Հայաստանի նախագահի, եւ այն, որ այդ հանդիպումից հետո Պուտինը խոսել է ԵՏՄ-ում միասնական տարադրամի գաղափարի մասին, առիթ է տվել մեր մեկնաբաններին ենթադրելու, որ Հայաստանին ԵՏՄ-ից «հեռացնում են»: Անձամբ ես երկու ձեռքով կողմ կլինեի, եթե մեզ «հեռացնեին», բայց, ինձ թվում է՝ այս մեկնաբանությունները չափից դուրս մակերեսային են:

Նախ պետք է, իհարկե, ընդունել, որ ամեն մի իրադարձություն ունի իր քաղաքական ենթատեքստը: Անհերքելի փաստ է, որ Հայաստանն այդ միության մեջ ավելի փոքր կշիռ ունի, քան վերոհիշյալ երեք երկրները, որոնք կազմում են, Լուկաշենկոյի խոսքերով, ԵՏՄ առանցքը: Եթե Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հանդիպեն եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկեն նաեւ ԵՄ խնդիրները, ու այդ հանդիպմանը չհրավիրեն, ասենք, Էստոնիային, դա, ինձ թվում է, էստոնացիներին այնքան էլ չէր բարդույթավորի: Կարեւոր է, որ ԵՄ պաշտոնական կառույցներին եւ պաշտոնական միջոցառումներին Էստոնիան ներկայացված է հավասար հիմունքներով: ԵՏՄ-ում այդ «հիմունքներն», իմ կարծիքով, այնքան էլ հավասար չեն, բայց բոլոր դեպքերում Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր եւ ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ՝ չարժե: «Ախ, մեզ արհամարհեցին» թեմայով տվայտանքները թողնենք բրազիլական եւ տեղական սերիալներին:

Ինչ մնում է միասնական արտարժույթին: Եթե նույնիսկ Ղազախստանն ու Բելառուսը 100 տոկոսով պատրաստ ու համաձայն լինեին դրան, եւ այսօրվանից այդ աշխատանքները սկսվեին, ապա դրա համար կպահանջվի ոչ պակաս, քան 5 տարի, որի ընթացքում հազար ու մի բան կարող է պատահել: Բայց «առանցքի» երեք երկրները դրան ոչ պատրաստ են, ոչ էլ, Ռուսաստանից բացի՝ նման ցանկություն են հայտնել: Միասնական փոխարժեք կարող է լինել կայացած, արդյունավետ եւ փոխշահավետ հիմքով գործող կառույցում: ԵՏՄ-ն այդպիսինը չէ եւ, վստահ եմ, երբեք չի լինի: Իհարկե, ինչ-որ մարդկանց մտքով կարող է անցնել տպել ինչ-որ անիմաստ «տուգրիկներ», բայց դա շատ կարճ է տեւելու: Եվ վերջապես՝ ինտեգրացիայի աստիճանը կարող է լինել տարբեր մակարդակի. լինելով միության անդամ՝ կարելի է ունենալ թե նույն արտարժույթը եւ թե տարբեր արտարժույթներ:

Ամեն ինչից ազգային ողբերգություն սարքելու եւ ամեն ինչում աշխարհաքաղաքական դավադրություն տեսնելու մեր «մենթալիտետը» իր վառ արտացոլումն է գտնում համացանցում, որտեղ հեղինակներն ինչ-ինչ շահեր հետապնդելով կամ միանգամայն «անշահախնդրորեն» տագնապալի տրամադրություններ են ստեղծում: Պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ հակառակորդի կողմն անցնելու լուրը ներկայացվում է համարյա որպես մեր բանակի կործանում: Եթե նույնիսկ ադրբեջանական քարոզչության հաղորդումները ճիշտ են (ինչում կասկածելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել), ինձ թույլ տամ հիշեցնել, որ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ հարյուրավոր նման դեպքեր են գրանցվել: Սակայն դա չխանգարեց մեր բանակին ջախջախիչ հաղթանակ տանել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Եթե Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հանդիպեն եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկեն նաեւ ԵՄ խնդիրները, ու այդ հանդիպմանը չհրավիրեն, ասենք, Էստոնիային, դա, ինձ թվում է, էստոնացիներին այնքան էլ չէր բարդույթավորի:”

    Եթե այդ “միության” մեջ լինեին միայն Գերմանիան, ֆրանսիան, ու Էստոնիան, ու մենակ մյուս երկուրսը հանդիպեին միութենական հարցեր քննարկելու, էլի “չէր բարդույթավորի”? Կամ ոնց է, “կբարդույթավորեր”?, եթե բոլոր “միութենական” երկրները հանդիպեյին, միայն Էստոնիային չհրավիրեին:

    ՈՒղղակի ոչ մի էստոնիա իրենից հարյուրն անգամ մեծ երկրի հետ միություն չի կազմում: դա կոչվում է բռնակցում: եթե դեմագոգիա է արվում, ու լուրջ դեմքով դա անվանվում է “միություն”, մարդիկ էլ առիթ բաց չեն թողնում մատնացույց անելու ամեն հակառակը ապացուցող փաստն ու դեպքը:

  2. Լավատես says:

    Խելոք մարդը թե կառավարությունը ցանկացած իրավիճակ իր շահին է ծառայեցնում, այսինքն՝ նոր հաջողությունների ակնկալիքներ է ստեղծում: Տարածքով մեծ պետությունների ղեկավարները իրենց կարճ խելքով չեն պատկերացնում, որ տարածքով փոքր պետությունները միավորվելով ու միասնական քաղաքականություն վարելով, կարող են մրցակից դառնալ էդ ախմախներին: Դրա համար մենք պետք է առաջնորդենք փոքր ու կամ խելացի պետությունների միություն ստեղծելու գործընթացը: Մեծ տարածքների մրցամարտում մեծ տարածքներ են ձեռքից ձեռք անցնում, այդ պատճառով էլ անվտանգության հարցը դնել մեծ տարածքի տիրոջ վրա անիմաստ է, նրանք չուզենալով, բայց օրինաչափ մեզ կհանձնեն թշնամուն: Մենք մեր պլոճիկը պետք է ցույց տանք մեր անօրինական ղեկավարներին, որ նրանք էլ իրենց պլոճիկը ցույց տան իրենց անօրինական ղեկավարներին:

  3. Stepan says:

    Ավելի լավ է բախտդ ուրիշ ասպարեզում փորձես, քեզանից լրագրող դուրս չեկավ

  4. Hayk says:

    )))))Կարևորը, որ հոդվածի ամենասկզբում նշել եք Ձեր «երկու ձեռքով կողմ լինելու» փաստը: Հակառակ դեպքում հոդվածը չէր տպագրվի: Բա լրագրողն էդ աստիճան վախկոտ կլինի?? Ոոոոոնց եմ խղճում ձեզ բոլորիդ: Ազնիվ խոսք: Կարող եք գրածս չտպագրել, ես համաձայն եմ: Արամ, կանցնեն տարիներ, ամեն ինչ իր տեղը կընկնի, ու Դուք անպայման կափսոսաք, իմ կարծիքով: Չի կարելի էսքան չսիրել ու վնասել Հայրենիքը: Թե սա Ձեր Հայրենիքը չէ(արդեն լուրջ կասկածում եմ)?? Մենակ թե պետք չի արդարանալ, թե «այ քէզ բան, ես էլ ուրիշ կարծիք ունեմ»: Դրանք միամիտների համար են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031