Երեկ գիշեր, ժամը 2-ի սահմաններում Ավանի գերեզմանատան մոտակայքում ծեծի են ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն ու իր եղբայր Հարություն Սամսոնյանը: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց ՀԿ փոխնախագահ Մարինե Շահնազարյանը:
«Տեղի է ունեցել հարձակում. մահակներով, դանակներով եւ ձեռքի երկաթե հարմարանքներով զինված մի խումբ երիտասարդներ են եղել»,- պատմեց Մարինեն: Նա հայտնեց, որ Նարեկը եղբոր հետ տուն գնալու ճանապարհին է եղել, երբ տեղի է ունեցել հարձակումը: Նարեկը գլխի հետեւի մասում պատռվածք է ստացել: «Նարեկի գլուխը մոտ 12 սմ կարել են, իսկ եղբոր թեւն է վնասվել, նա ունի բազմաթիվ կապտուկներ»,- ասաց Մարինե Շահնազարյանը: Նրա փոխանցմամբ Նարեկն այսօր հնարավոր է դուրս գրվի հիվանդանոցից, իսկ եղբայրը՝ Հարությունը, դեռ մի քանի օր կմնա բժիշկների հսկողության ներքո: Հարցին, թե ինչ կասկածներ կան, ովքեր կարող էին կանգնած լինել կատարվածի հետեւում, Մարինե Շահնազարյանն ասաց, որ այս պահին քաղաքական ու քաղաքացիական դրդապատճառներ կամ ենթատեքստ իրենք բացառում են, որովհետեւ հատկապես վերջին շրջանում Նարեկը աչքի չի ընկել ակտիվ գործունեությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ԳԱԼԱ-ի կայքում
Կարդացեք նաև
Լուսանկարը` Մարինե Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից
Люди убивают людей бьет людей Дома режут Я не понимаю там Есть правоохранительные органы Всех Оставку .