Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Ներմուծվող հեղափոխությունը Հայաստանում անհնար է»

Մարտ 23,2015 21:03

Ռուսական «Рен ТВ» հեռուստաընկերությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի՝ հաջորդ գունավոր հեղափոխությունը լինելու է Հայաստանում: Տեսանյութում ասվում է, որ Չեխիայում միջազգային կազմակերպություն է հիմնադրվել, որը քաղաքացիական ակտիվիստներին պատրաստում է, որպեսզի նրանք Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Հայաստանում պատմեն եվրոպական արժեքների մասին:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ:

«Կարծում եմ «Рен ТВ»-ին վատ է համագործակցում ФСБ-ի հետ, որովհետեւ եթե լավ համագործակցեր, կիմանար, որ նման բան չկա, նման հող Հայաստանում չի կարող նախապատրաստվել: Հայաստանում իշխանությունները կարողացել են ամլացնել հնարավոր հեղափոխությունների դաշտը: Կարծում եմ՝  Գորիկ Հակոբյանը եւ Սերժ Սարգսյանը անհապաղ պետք է կապվեն «Рен ТВ»-ի հետ, ասեն, որ իրենք բարեհաջող վերահսկում են դաշտը, բոլոր տեղեկություններն ունեն հասարակական կազմակերպությունների դրամաշնորհների եւ եկամուտների մասին, հաջողությամբ գաղտնալսում են հասարակական կազմակերպությունների եւ հասարակական գործիչների բոլոր զրույցներն ու խոսակցությունները, որ հանկարծ «Рен ТВ»-ին չանհանգստանա: Լավագույն ճանապարհը դա է, թե չէ «Рен ТВ»-ին է այսօր անհանգստացել, վաղը «НТВ»-ն կանհանգստանա»,- ասաց նա:

Լեւոն Բարսեղյանը հավելեց, որ կարծում է՝ ներմուծվող հեղափոխությունը Հայաստանում անհնար է. «Ես լսել էի, որ թունավոր հղիություն կար, երբ Նուլանդը հանդիպեց 4-5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց բավականաչափ մեկնաբանեցինք, բացատրեցինք: Շատ հղի մնացին, պետք է իմանան, որ այստեղից ալիմենտ վճարող չկա, թո՛ղ իրենք ուրիշ տեղից ուզեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031