Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի փախուստի մասին ՀՀ ոստիկանությանը հայտնել են 7 ժամ անց

Մարտ 23,2015 20:41

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Վալերի  Պերմյակովը միգուցե չկարողանար սպանել Ավետիսյաններին, եթե նրա դասալքության մասին ռուսական հրամանատարությունը ճիշտ ժամանակին հայտներ ՀՀ ոստիկանությանը:

«Գյումրիում Ավետիսյանների սպանության հանգամանքների մասին տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում բոլորս եկանք այն եզրակացության, որ Վալերի Պերմյակովը փախել է ոչ ուշ, քան առավոտ ժամը 3-ին:Միաժամանակ ոստիկանությունից մեզ հայտնում են, որ Ռուսաստանի զորամասի հրամանատարությունը  Հայաստանի ոստիկանությանը զինված դասալիքի մասին հայտնել է ժամը 10.5 րոպե, շուրջ 7 ժամ անց:

Ընդ որում` Հայաստանի ռազմական ոստիկանությունից մեզ չեն ասում, թե ռուսական կողմը երբ է իրենց հայտնել, բայց ասում են իրենք մասնակցել են որոնումներին, ինչը ենթադրում է, որ իրենք էլ ավելի ուշ են իմացել: Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի ունեցավ ժամը 6.00-6.30 միջակայքում, այսինքն` եթե ժամը 3-ին Պերմյակովը փախավ, ամենաուշը 3.30 ռուսական կողմը իմացավ, որ զինված դասալիք ունեն , եթե այդ մասին անմիջապես հայտնվեր ՀՀ ոստիկանությանը, ապա շատ հնարավոր է ՀՀ ոստիկանությունը կարողանար կանխել հանցագործությունը, որովհետև գիշերվա ժամը ենթադրենք 4-ին, 5-ին Գյումրիով զբոսնող միայնակ մարդուն այնքան էլ դժվար չէ հայտնաբերելը: Եվ ռուսական կողմի չհայտնելը հանգեցրեց նրան, որ Պերմյակովը բացարձակապես առանց որևիցե խոչընդոտների զբոսնում էր Գյումրիի փողոցներում ժամեր շարունակ, և հետո արեց այն, ինչ-որ արեց»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, խախտվել են հայ-ռուսական 4 պայմանագրեր, այն, որ ռուս պաշտոնյաները անմիջապես չեն հայտնել զինված դասալիքի փախուստի մասին, սրանով միաժամանակ երկու պայմանագրեր են խախտվել: Այն, որ ռուսական կողմը չի փոխանցում Վալերի Պեմյակովին հայկական կողմին, 1997 թվականին ստորագրված պայմանագրի խախտում է: Այն, որ ռուս զինվորականները զինված էին մասնակցում Պերմյակովի որոնումներին, 1997 թվականին ստորագրված մեկ այլ պայմանագրի խախտում է: ՌԴ սահմանապահները, գտնելով նրան, չեն հանձնել Հայաստանի ազգային անվտանգության մարմիններին, 1992 թվականին սահմանապահների մասին ստորագրված պայմանագրի խախտում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները անմիջապես չեն ձերբակալում մեղադրյալին,որը ռուսական բազայի կողմից առևանգվել և ապօրինաբա՛ր թաքցվել է այնտեղ: Սա՛ է ՀՀ օրենքը. այն շատ հստակ է:

    Ի՞նչու ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր դեռ չեն հարուցել ռուսական բազայի դեմ՝ ՀՀ օրենքը կոպտորեն խախտելու համար:

    Որտե՞ղ է ՀՀ ԱԳ նախարարի բողոքի նոտան Ռուսաստանին՝ երկկողմանի միջազգային պայմանագիրը խախտելու համար:

    Ի՞նչու ՀՀ գլխավոր դատախազը դեռ պաշտոնին է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031