Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ

Մարտ 23,2015 20:35

Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը:

Մարզի խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզի՝ 2014 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի և 2015 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ:

Մարզպետ Ա. Հարությունյանը նշել է, որ մարզային գործընթացների իրականացման հիմքում նախորդ տարվա ընթացքում հիմնականում ներառվել են ՀՀ Նախագահի և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տարածքային քաղաքականության գերակա ուղղությունները և այն առաջնահերթությունները, որոնք նախանշված են եղել Կոտայքի մարզի զարգացման 2011-2014 թվականների ծրագրում:

Նախորդ տարվա աշխատանքային գործունեության մեկնարկն ազդարարվել է մարզային համապատասխան ոլորտների աշխատանքների, մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրների և տարաբնույթ այլ օրակարգային հարցերի վերլուծություններով:

Հանգամանորեն անդրադարձ է կատարվել մարզի համայնքներին. ինչպես պարբերական այցելությունների, այնպես էլ մարզպետարանի կողմից իրականացված ամենատարբեր դիտարկումների արդյունքում քննարկվել և բացահայտվել են համայնքային աշխատանքների հիմնական այն ուղղությունները, որոնք ունեն հանրային կարևորություն և ազգաբնակչության բարօրության ապահովման տեսանկյունից պահանջում են համակողմանի լուծումներ:

Այդ ամենին զուգահեռ մարզային աշխատանքների առանցքում են եղել հանրապետական գործադիր մարմինների` մարզում գործող տարածքային ծառայությունների հետ համագործակցության, մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատանքների արդյունավետության բարձրացման և համանման այլ գործառույթներ, որոնք ունեցել են իրենց ցանկալի արդյունքը:

Մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքներին մաս են կազմել նաև հասարակական հատվածի հետ սերտ շփումները՝ ապահովելով պետական հատված ու քաղաքացիական հասարակություն կապի ամրապնդման սկզբունքները:

Կոտայքի մարզպետն անդրադարձ կատարել մարզի ժողովրդագրական ցուցանիշներին, նախորդ տարվա ընթացքում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահական և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության և հողօգտագործման բնագավառներում իրականացված աշխատանքային ուղղություններին:

Վերլուծության են ենթարկվել ֆինանսական բնագավառի ցուցանիշները, ներկայացվել են տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններում կատարված գործունեության մանրամասները, ինչպես նաև մարզպետարանի ներքին աուդիտի համակարգում տեղ գտած տեղեկատվությունները:

Կոտայքի մարզպետն իր խոսքում ընդգծել է նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև արտաքին շփումների ու համագործակցության ասպարեզներում գրանցված իրողությունները:

Այնուհետև մարզի խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մեկնարկն ապահովելուն միտված գործընթացների մանրամասները:

Նիստի շրջանակներում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացված դոտացիաների ու սուբվենցիաների մասին զեկույցով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանն ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվող մարզային գործընթացներում նախարարության կողմից ներդրվելու են առավել համակողմանի և արդյունավետ մոտեցումներ, որոնց արդյունքում հնարավոր կդառնա լուծումներ հաղորդել մարզերում առկա հրատապ խնդիրներին և ապահովել մարզերի զարգացման հեռանկարային ծրագրերի կատարումը:

Այնուհետև նախարարն ու մարզպետը շրջել են Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային, պոլիկլինիկայի և ծննդատան մասնաշենքերում, ծանոթացել կազմակերպվող առողջապահական գործընթացների մանրամասներին, զրուցել բժիշկների ու այցելուների հետ:
Արդիական առողջապահության պահանջներին համապատասխանող և ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բժշկական այս կենտրոնում ներկայացվել են հաստատության առաջիկայի ծրագրերն ու բժշկական ծառայությունների առավել կատարելագործմանը միտված նոր նախաձեռնությունները:

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031